Ֆուտբոլի Հայաստանի նորընծա գավաթակիր «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով խաղում որոշիչ եղավ միակ սխալը:
Խաշմանյանի առանձնակի ընդգծեց, որ հանդիպումը լիովին կայացած կարելի է համար: «Իսկական գավաթային եզրափակիչ խաղ էր, որն հենց այսպես էլ պիտի լիներ: Կարող եմ շնորհակալություն հայտնել «Լոռի»-ն շատ լավ ֆուտբոլ խաղալու համար: Հանդիպումը գնաց մինչև առաջին թիմը սխալվեց: Հիմա «Ալաշկերտ»-ը Հայաստանում բոլոր տիտղոսները նվաճել է»,-ասաց Խաշմանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն. արդյունքում, ավելի ուժեղ գտնվեց Երևանի«Ալաշկերտ»-ը: Երևանի «Ալաշկերտ»-ը, որը նախորդ տարի ևս դուրս էր եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն պարտվել էր «Գանձասար-Կապան»-ին, երկրորդ փորձից կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր: