Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վտանգավոր ոտնձգություն Հաղթանակի նկատմամբ

Արցախի հերոս է նաև Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նամակ չեն գրել նրան ազատ արձակելու համար էլ, այլ միայն Ռոբերտ Քոչարյանին: Այդ հարցով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին՝ կապված Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայտնի նամակի հետ: Նա միաժամանակ հայտարարեց, թե չի կարծում, որ Սահակյանի կամ Ղուկասյանի պաշտոնավարման օրերին բանտարկված չեն եղել այլ հերոսներ՝ ակնարկելով թերևս նախկին իշխանության շրջանում կալանավորված և դատապարտված բազմաթիվ այլ գործիչների, որոնք բանտում են հայտնվել, այսպես ասած, իշխանության դեմ լինելու պատճառով:

Փաշինյանի գնահատականն այդ առումով պարունակում է խորքային իսկապես կարևոր շերտեր՝ հաշվի առնելով այն, որ հանգամանքը ամենևին նոր չէ, որ շահարկվում է, և ամենևին նախկին իշխանության գործիք չէ նոր իշխանության դեմ: Դա մի գործիք է, որ նախկին համակարգը իր ձեռքին էր պահում և ցած չէր դնում նաև իշխանության երկու տասնյակ և ավելի տարիների ընթացքում՝ իր համար հանրության «ապագայի» վրայով ճանապարհ հարթելով դեպի ավելի շատ իշխանություն ու ավելի շատ փող հենց այդ գործիքը աշխուժորեն կիրառելով՝ հաղթանակ, հերոսություն, «վոյինություն», միասնություն և այլն, և այլն:

Եվ այս հարցը առանձնահատուկ է նաև այսօր, երբ համայն հայությունը նշում է հայ ժողովրդի պատմության փառահեղ հաղթանակներից մեկը՝ Շուշիի հաղթանակը, ինչը գործնականում ասոցացվում է Արցախի ամբողջ պատերազմի հաղթանակի հետ, քանի որ Շուշին մեծ հաշվով եղավ հանգուցային կետ հայ ժողովրդի հոգեբանության փոփոխության և մարտական գործողությունների հետագա ընթացքի առումով:

Այս առանձնահատուկ պատմականությամբ օրը առավել ևս լրջագույն ուշադրության է արժանի այդ հաղթանակի խնամքի խնդիրը, որ այն դադարի գործիք լինել որևէ մեկի ձեռքին, որովհետև դա «գողացված» գործիք է՝ հայ ժողովրդից գողացված: Բոլոր պատերազմներին է իհարկե բնորոշ «ինքնիրավչությունը»՝ երբ մի շարք անհատներ և խմբեր փորձում են շահադիտական նկատառումով յուրացնել բոլորի հաղթանակն ու օգտագործել բոլորի դեմ: Այդպիսի էջեր ունեն դրանով անցած բոլոր ժողովուրդները, որոնք կանգնել են տարատեսակ բարդույթների և «սինդրոմների» առաջ: Հայ ժողովուրդը և հայկական պետականությունը բացառություն չեն: Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ մենք պետք է հաղթահարենք այդ «օրինաչափությունը», և թավշյա հեղափոխությունը դրա հնարավորությունն էլ տվել է:

Հաղթանակը եղել է համայն հայությանը՝ անկախ այն բանից, թե ով ինչպիսի մասնակցություն է ունեցել դրան: Որևէ մեկը չունի հաղթանակի հետ առանձնակի ասոցացման արտոնություն և առավել ևս՝ դրա վրա կառուցված «անձեռնմխելիություն»: Ավելին, շատերը պետք է պատասխան տան, թե ինչ են արել այդ հաղթանակի հետ տարիներ շարունակ՝ բերելով և հանգեցնելով իրողությունը նոր զոհերի և նոր քառօրյա պատերազմի, որին իբրև պետականություն մենք անպատրաստ էինք և աղետից զերծ մնացինք միայն զինվորականների անձնազոհության ու խիզախության շնորհիվ: Եվ այդ հարցերը մեկ օրում, տարում կամ տասնամյակում չէ, որ կուտակվել են:

Այսօր տոն է, և թվում է, որ այդ մասին խոսելու ժամանակը չէ: Սակայն տոնին ընդառաջ որոշ նախաձեռնություններ տվեցին խոսելու առիթը և անհրաժեշտությունը, քանի որ դրանում նշմարվեց նաև հետհեղափոխական մի տրենդ, երբ համազգային հաղթանակի հանգամանքը փորձ է արվում վերածել յուրօրինակ մի քաղաքական պլատֆորմի՝ այդ հաղթանակից տարիներ անց նաև ներքին քաղաքացիաիրավական հաղթանակ տարած և իր ռազմաքաղաքական հաղթանակը դրանով վերստին իմաստավորած և արժևորած հանրության դեմ: Յուրաքանչյուրը, անգամ նախկին իշխող համակարգից, ազատ է և ունի Հայաստանում քաղաքական գործունեության և հետաքրքրությունների իրավունք, բայց ոչ ոք չունի այդ ամենի համար համազգային հաղթանակը շահարկման առարկա կամ գործիք դարձնելու իրավունք:

Մեր պետական և ազգային զարգացման ու արդիականացման հրամայականը էապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե մեր հանրային տիրույթում որքանով կհաջողվի ձևավորել այն բարոյաքաղաքական զրահը, որը հաղթանակը զերծ կպահի որևէ շահադիտական նենգափոխման տեսքով ոտնձգությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում