Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Յան Ռեգենսբուրգ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական այլ ակումբ:
Ինչպես գրում է գերմանական Sport 1 պարբերականը, Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Հոֆենհայմ» ակումբը: Թիմը պատրաստվում է վաճառել առաջատարներից մեկին` Կերեմ Դեմիրբային, ում վաճառքից ստացված գումարի մի հատված ակումբը պատրաստվում է վճարել հայ ֆուտբոլիստի համար:
Սարգիս Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում խփել է 13 գոլ և դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ: