Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

ԱԱԾ նյութերի անհետացման առեղծվածը. ի՞նչ «հետքեր» են մաքրվել

Երեկվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղմկահարույց, ըստ էության՝ սկանդալային հայտարարություն է արել՝ ԱԱԾ-ի արխիվից նյութեր են կորել. «Նախորդ իշխանությունները հիմա, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել։ Հիմա ծառայողական քննություն է ընթանում»: Ավելի ուշ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Փաշինյանին հարցրեց, թե Ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթեր ոչնչացնելու գործով ինչո՞ւ բանտում չէ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը։ «Ես չպնդեմ, բայց հավանական եմ համարում, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի, և տեղի կունենա համապարփակ քննություն: Իսկ ով բանտում կհայտնվի, չի հայտնվի՝ էդ հարցերում իմ դիրքորոշումը գիտեք»,- պատասխանել է Փաշինյանը։

Արման Բաբաջանյանի հարցը միանգամայն լեգիտիմ է, իհարկե՝ պատասխանտվությունը չի կարող սահմանափակվել միայն Կուտոյանով։ Խնդիրն ավելի բազմաշերտ է, ու ըստ ամենայնի գործ ունենք ավելի մասշտաբային հանցագործության հետ։

Բանն այն է, որ ԱԱԾ-ն, որը հիմա վարչապետին առընթեր մարմին է, նախկինում անմիջականորեն ենթարկվել է նախագահին, ու դժվար է պատկերացնել, որ կամային որակներ չունեցող ու ինքնուրույն ֆիգուր չհանդիսացող Կուտոյանը կարող էր միայնակ նյութեր ոչնչացնել կամ դրանք թաքցնել։ Ակնհայտ է, որ դա չի եղել Կուտոյանի որոշումը, ու ըստ ամենայնի գործ ունենք նախկին համակարգի ղեկավարների քաղաքական որոշման հետ։ Մյուս կողմից՝ թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում փոխվել է միան Արթուր Վանեցյանը, մյուսները շարունակում են պաշտոնավարել, այդ թվում՝ հնարավոր է մարդիկ, որոնց հետ միասին Կուտոյանը ոչնչացրել կամ թաքցրել է նյութերը։ Ասելիքս այն է, որ պատասխանատուների շրջանակը շատ ավելի մեծ է ու չի կարող սահմանափակվել միայն Կուտոյանով։

Բացի այդ՝ խնդիրն ավելի բազմաշերտ է, որովհետև մենք չգիտենք՝ հատկապես ինչ նյութեր են անհետացել։ Արդյո՞ք դրանք վերաբերում են Մարտի 1-ին կամ Հոկտեմբերի 27-ին։ Շատ հնարավոր է՝ չնայած Մարտի 1-ի հանցագործության բացահայտման համար ըստ ամենյանի անհրաժեշտ փաստաթղթային բազա ու հիմնավորումներ կան, ու շատ ավելի տրամաբանական է ենթադրել, որ ԱԱԾ նյութերն ավելի անհրաժեշտ կլինեին, օրինակ՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար։

Իհարկե, այստեղ էլ առաջանում են այլ հարցեր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագայում կասկածներ կան «ռուսական հետքի» մասին։ Լեգիտիմ հարց կարող է առաջանալ՝ իսկ գուցե նյութերը ոչ թե անհետացել են, այլ փոխանցվե՞լ են, ասենք, Ռուսաստանի հատուկ ծառայություններին, այսինքն՝ հնարավոր է, որ տեղի ունեցածը ոչ թե շարքային հանցագործություն է, այլ հայրենիքի դավաճանություն։

Եթե այս վարկածը տեղ ունի, ապա Ռուսաստանը ստացել է ոչ միայն Հոկտեմբերի 27-ի «հետքերը» վերացնելու, այլ նաև Հայաստանում բազմաթիվ մարդկանց վերահսկելու անսպառ հնարավորություն, որովհետև կասկածից վեր է, որ «անհետացած» նյութերում կոմպրոմատների ու դոսյեների, քաղաքական ու տնտեսական հանցագործությունների, նաև՝ գործակալների մասին տվյալների պակաս չի լինի։

Եթե նախկին իշխանությունները վերացրել են ԱԱԾ նյութերը կամ դրանք փոխանցել են երրորդ երկրի, ապա ամբողջանում է նրանց հակապետական էությունը ու գալիս է հաստատելու այն վարկածը, որ քրեաօլիգարխիկ համակարգը որևէ ազգային, պետական դիմագիծ չի ունեցել ու հանդիսացել է շատ կոնկրետ երկրի վասալային ռեժիմի ինստիտուցիոնալ դրսևորումը։

Մյուս կողմից՝ երեկ սոցցանցերում հնչել են կասկածներ, որ ԱԱԾ-ից ոչ մի նյութ էլ չի անհետացել, ու իբրև թե Նիկոլ Փաշինյանն այդ «լեգենդը» մատուցել է Մոսկվայի խնդրանքով կամ պահանջով՝ լյուստրացիայի ահագնացող պահանջը «ջրելու» նպատակով։

Այս վարկածը պակաս արժանահավատ եմ համարում, սակայն հույժ կարևոր է, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը հետամուտ լինեն ԱԱԾ նյութերի անհետացման առեղծվածի բացահայտմանը՝ մինչև վերջին դետալը, որպեսզի հասկանանք, թե երկրի ներսում և արտաքին աշխարհում ովքեր են սպառնում Հայաստանի անվտանգությանը, ու արդյոք Հայաստանի գործող իշխանությունը կամք կունենա՞ մինչև վերջ հետամուտ լինելու այս հանցագործության բացահայտմանը, եթե անհետացած նյութերի հետքերը տանեն հյուսիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում