Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին վստահ է, որ թիմը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում նույն մոտիվացիոյով է խաղալու, ինչ առաջին խաղում էր:
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի խոսքով՝ անկախ առաջին խաղում տոնած հաղթանակից ակումբների շանսերը հավասար են: «Մեզ դժվար հանդիպում է սպասվում և երկու ակումբները հավասար հնարավորություններ ունեն: Խաղալու ենք միայն հաղթանակի համար»,-ասել է մասնագետը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան «Վալենսիա»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» հետ մեկնել է Իսպանիա: