Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Մարտահրավեր իմունիտետին. Ռոբերտ Քոչարյանի ինստիտուցիոնալ ձեռնոցը

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո կա ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ նպաստավոր միջավայր. վարչապետության մեկամյակի կապակցությամբ մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին:

Լրագրողները հիշեցրել էին, որ մինչև հեղափոխությունն ընդդիմադիր Փաշինյանն էլ կարևոր էր համարում ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումը՝ իշխանափոխություն իրականացնելու համար, և արդյո՞ք Հայաստանում նոր իրավիճակում կա այդպիսի ընդդիմություն: Փաշինյանը չի գնահատել՝ կա, թե ոչ, թեև այստեղ թերևս անզեն աչքով էլ տեսանելի է, որ չկա: Եվ չէր էլ կարող լինել, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո մեկ տարին խիստ անբավարար է այդ խնդիրը լուծելու համար:

Մյուս կողմից՝ աներկբա է, որ այդ խնդրի լուծումը, ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմանն ուղղված գործընթացները, հույժ կարևոր են Հայաստանի կայուն ամբողջական զարգացման ճանապարհի և հաստատուն ընթացքի ապահովման համար, իհարկե, ի թիվս այլ կարևորությունների, այդ թվում՝ ինստիտուցիոնալ կառավարման համակարգի բյուրեղացման:

Փաշինյանն անշուշտ իրավացի է, որ թավշյա հեղափոխությունից հետո առկա է ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման բարենպաստ միջավայր: Նախկին համակարգը գործնականում չափազանց էական սահմանափակումներ էր ենթադրում դրա համար, իհարկե, ոչ թե օրենսդրորեն, այլ իր բնույթով, խաղի իր չգրված կանոններով: Ի վերջո, Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ ամենևին ոչ ինստիտուցիոնալ ընդդիմությամբ, հակառակ դեպքում դրան սպասելու պարագայում բարդ է ասել, թե որքան տարիներ կպահանջվեին իշխանափոխության ունակ այդպիսի ընդդիմություն ունենալու համար: Սակայն անկասկած է, որ Հայաստանի գերնպատակը պետք է լինի հենց այնպիսի համակարգի հասնելը, որտեղ իշխանափոխությունը կլինի հենց այդ կատեգորիաների վրա հենված գործընթացի արդյունք, ոչ թե նոր հեղափոխությունների:

Այստեղ է, որ իրավիճակը իսկապես նպաստավոր է, ինչպես արձանագրում է վարչապետը. չկա այն միատարր և ամբողջատիրական համակարգը, որը պարփակում էր ամեն ինչ: Մյուս կողմից, սակայն, չգրված կանոններն այլևս փշրված են, սակայն հարց է առաջանում՝ իսկ գրված կանոնները արդյոք բավարա՞ր են ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման համար, թե՞ նախադրյալները պետք է ավելացնել օրենսդրական միջոցներով, ստեղծելով ավելի ու ավելի նշանակալի խթաններ: Այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է, որ վարչապետի ասուլիսին և այդ թեմայի շոշափմանը զուգահեռ՝ տարածվեց տեղեկությունը «Ռոյթերզ» գործակալությանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, որում նա խոսում էր հզոր ուժի ձևավորման մասին, որը մարտահրավեր կնետի գործող իշխանությանը: Քոչարյանը հայտարարում էր, որ ինքն էլ կմիանա այդ ուժին:

Մի կողմ թողնենք հանգամանքը, որ երկրորդ նախագահն այդպիսով փորձում է իր համար ստեղծել քաղհալածյալի ավելի համոզիչ կերպար: Երևույթն այստեղ ավելի խորն է, և ակնառու է իրապես, որ նախկին իշխող համակարգը վերակազմակերպվում է և վերակառուցվում, այդ թվում՝ հասարակական-քաղաքական կառույցների տեսքով: Եվ որքան էլ տարօրինակ թվա, ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալու ամենամեծ շանսն ունի հենց այդ համակարգը, որովհետև ունի նախ այդպիսի փորձ՝ ի վերջո, անկախ բնույթից, նախկինում ձևավորվել է իշխող իսկապես ինստիտուցիոնալ բավական հագեցած և ամուր համակարգ, և փորձից բացի ունի նաև շատ փող, կամ այդ համակարգի ձեռքում է գրեթե ամբողջ փողը, խոշոր կապիտալը: Եվ այստեղ վերստին առաջ է գալիս քաղաքականության և բիզնեսի, քաղաքականության և խոշոր կապիտալի սերտաճումը սահմանափակող և հարաբերությունը կարգավորող օրենսդրության խիստ անհրաժեշտությունը, որը նվազագույնի կհասցնի փողի վճռորոշությունը քաղաքական կառուցվածքների ձևավորման հարցում: Այլապես, նախկին համակարգն իհարկե չի կարող ձևավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը հավակնի հանրային մրցունակ աջակցության, բայց կարող է ձևավորել քաղաքականության ինստիտուցիոնալ նենգափոխման համակարգ:

Սրան զուգահեռ, սակայն, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում նաև դիվերսիֆիկացվի տնտեսական իրավիճակը, և փողը դադարի կենտրոնացած մնալ նախկին իշխող համակարգի շրջանակներում: Եվ այստեղ հարցն այլևս տարիների ընթացքում գողացածի բյուջե վերադարձը, հանրությանը վերադարձը չէ միայն: Դա կարևորագույն խնդիր է, սակայն այլ ասպեկտում: Տվյալ պարագայում շատ կարևոր է, որպեսզի ձևավորվեն կապիտալի նոր շրջանակներ՝ նոր որակներով և արժեքային, մտածողական նոր նկարագրով, որոնք կունենան սոցիալ-քաղաքական պատասխանատվության մասին նոր պատկերացումներ: Ի վերջո, անկասկած է, որ տնտեսական բազան քաղաքականության համար անխուսափելի է, և այստեղ խնդիրը մի կողմից կարգավորումների արդյունավետությունն է, մյուս կողմից՝ մտածողության, արժեհամակարգային հիմքը:

Հատկանշական է, որ ինստիտուցիոնալ ընդդիմության մասին խոսակցությունը ծագեց հենց այս՝ մեկամյա հանգուցային կետում, բայց ունեցավ նաև ասուլիսային կետային դրսևորում, մինչդեռ այն պետք է դառնա Հայաստանում ներքաղաքական դիսկուրսի կարևոր թեմաներից մեկը, առանց որի մենք չենք կարող խոսել պետական և հանրային կայուն իմունիտետի մասին: Իր հերթին, սակայն, այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ խորքային, հիմնարար խնդիրը, անշուշտ, ընդդիմադիր մրցունակ գաղափարների առկայության հարցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում