Այսօր՝ հուլիսի 5-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական հրապարակում «Խոհարարների վարպետությունը սիրելի քաղաքին» փառատոնի շրջանակներում կսահմանվի Գինեսի համաշխարհային խոհարարական ռեկորդների նոր ցուցանիշ. կպատրաստվի ռոլլ «Քիմփաբ» 150 մետր երկարությամբ սուշի ուտեստը:
Միջոցառման կազմակերպիչներն են քաղաքի արդյունաբերության և գործարարության բաժինը, KoreanHouse ռեստորանը և կորեական մշակութային կենտրոնը: Այս մասին հաղորդում է CA-News գործակալությունը: Բեյբիթշիլիք փողոցի երկայնքով կտեղադրվեն 160 մետր երկարություն ունեցող սեղաններ, որոնց վրա կդրվի ռոլլ «Քիմփաբը», որի ժամանակ կսկսվի Կորեական թմբուկների շոու կոլեկտիվի ներկայացումը:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները կհաստատեն նոր ցուցանիշը: Գլխավոր խոհարարի թիմը ռոլլը կկտրտի հավասար մասերի, որոնք անվճար կբաժանվեն բոլոր ցանկացողներին: