Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Կառավարությունը մերժել է իր իսկ մշակած օրենքի նախագիծը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանը:

 

-Ինչպիսի՞ն է հարկային օրենքի բարեփոխումների ընթացքի և բովանդակության Ձեր գնահատականը: Ինչպիսի՞ն պետք է լինի այն ամբողջության մեջ և առանձին հարկատեսակների գծով: Որքանո՞վ է Ձեզ բավարարում շրջանառվող տարբերակը:

– Ցանկացած օրենսդրական փոփոխություն նախ պետք է իր առաջ նպատակ, ապա նոր՝ այդ նպատակ(ներ)ին հասնելու եղանակներ, այս դեպքում՝ փոփոխության մոդելներ դնի: Հարկային օրենսգրքի փոփոխության այս փաթեթը սկզբում, նախորդ տարվա ամռանից, երբ տրվեց այդ աշխատանքների կատարման մեկնարկը, որպես նպատակ հայտարարվեց, որ այս փոփոխություններն ուղղված են լինելու այս պահին, հրդեհային ռեժիմով լուծում պահանջող խնդիրների և սկսնակ գործարարների համար դյուրինացման նպատակով: Այդ նպատակով մենք (էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներս) նախաձեռնեցինք հանդիպումների շարք ՓՄՁ ներկայացուցիչների հետ, որպեսզի նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները լինեն հնարավորինս մասնակցային: Օգոստոսի առաջին կեսին, ամենօրյա ռեժիմով, կազմակերպվեց շուրջ երկու տասնյակ հանդիպում-քննարկում Երևանում և մարզերում, որին մասնակցեց շուրջ 650 շահառու: Անկախ այն հանգամանքից, որ հարկային օրենսգրքի այս փոփոխությունների աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանձնարարականով, պետական հատվածից այս հանդիպումներին մասնակցեցին միայն էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ ներկայացուցիչները, իսկ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները դրա համար «ժամանակ չգտան», ամեն դեպքում, մեր կողմից կազմվեցին տեղեկանք-ամփոփումներ վերոհիշյալ քննարկումների արդյունքների վերաբերյալ, որոնք, ցավոք, արհամարհվեցին:

Անդրադառնալով ԱԺ-ում գտնվող նախագծին՝ պետք է նշել, որ, այո, այստեղ կան մի շարք դրույթներ, որոնցով վերականգնվում է արդարությունը, կամ որոշ դրույթներ բարելավելու են բիզնեսի, մասնավորապես՝ մի խումբ ոլորտներում սկսնակների կյանքը: Այդքանով հանդերձ՝ շեղվել են նախնական նպատակից: Այս պահին հիմնավորման մեջ տեսնում ենք, որ նշված է տնտեսության արտահանվող ճյուղերի մրցունակության բարձրացում, շահութաբերության աճ:

Եթե սկսենք քննարկել արտահանվող ճյուղեր ասվածը, ճիշտ կլինի խոսակցությունը սկսել, օրինակ, տրանսպորտային ծառայությունների մասին: Այսօր գործող հարկային օրենսգրքի դրույթների համաձայն՝ մեր երկրի ավտոտրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն ծախսերի հաշվառման, վերջիններիս ամորտիզացիոն մասհանումների և այլ հարցերում: Արտահանվող ճյուղերը, որոնք նախորդ տարի աճի միտում են գրանցել, մշակող արդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում են, որտեղ որպես բարեփոխում ներկայացված է շահութահարկի 20%-ի նվազումը 18%-ի, և եկամտային հարկի համահարթ 23%-ի սահմանումը:

Ինչպես այս ոլորտներում, այնպես էլ վերը հիշատակված մեր հանդիպումների ժամանակ, ՓՄՁ-ները որպես ծանր բեռ նշում էին եկամտային հարկի, սոցիալական պարտադիր վճարի և դրոշմանիշային վճարի հանրագումարային մեծությունը: Այն այս նախագծով չի օգնում արտահանվող ճյուղերում գործող բիզնեսներին ավելի մրցունակ դառնալու, ինքնարժեքը իջեցնելու և ստվերից դուրս գալու հարցում:

– Իսկ միկրոձեռնարկատիրության հարկման ռեժի՞մը:

– Միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմը բարեփոխում է այսօրվա առկա ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղվածների զրոյական հարկման ռեժիմը, բայց մասամբ: Այստեղ, ի տարբերություն գործող ռեժիմների, արտոնությունից զրկվելու են այնպիսի բիզնես ոլորտներ, ինչպիսիք են մարքեթինգը, դիզայնը, փորձարարական- փորձակոնստրուկտորային և այլ ոլորտներ: Կարծում եմ՝ այս մասով խնդրի էությունը վարչապետին լիարժեք չի ներկայացվել, քանի որ վարչապետը այս ռեժիմի մասին խոսելիս ներկայացնում էր, որ այն լինելու է աջակցություն սկսնակ գործարարներին և նպաստելու է ՀՀ-ում ներառական տնտեսական աճին:

Այս նախագծով խնդիրներ կունենան նաև այն ՓՄՁ-ները, որոնք այսօր գործում էին արտոնագրային հարկի ռեժիմում. օրինակ՝ ոսկու շուկայում գործողները:

Արագ լուծում պահանջող խնդիրներից, որոնք այս նախագծով լուծվելու են, ԱԱՀ-ի շեմն է, որ 58,35 մլն-ից վերադարձվում է նախորդ տարի գործող 115 մլնի չափին: Հանրային սննդի ոլորտի՝ տարվա սկզբից բարձրացվող դրույքաչափերը չեն բարձրացվում, այլ պահպանվում են արդեն նախորդ տարի հուլիսի 1-ից անգամներով բարձրացված դրույքաչափերը: Այս երկու դրույթների արագ լուծման մասին հարցը հնչեցվեց նաև ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՓՄՁ աշխատանքային խմբում, որի արդյունքում հանձնաժողովի նախագահը, որպես առանձին օրենսդրական նախաձեռնություն, առանձնացրեց այս դրույթները և ուղարկեց կառավարություն՝ հավանության արժանացնելու: Սակայն որքան էլ տարօրինակ է, կառավարությունն իր իսկ մշակած նախագծից առանձնացված երկու կետանոց հատված մերժել է:

Գուցե այս նախագիծն իրոք կոչված է փոփոխելու հարկային դաշտը կամ հասնելու այն նպատակներին, որոնց մասին նշված է հիմնավորումներում, բայց դրանք ապացուցող փաստերն այդպիսին չեն: Այդ պարագայում ավելի ազնիվ կլինի, որ հիմնավորման մեջ նաև շեշտվի, թե արտահանող ո՞ր ճյուղերում մենք կունենանք այն արդյունքները, որոնք նշված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում