Միացյալ Նահանգներն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ՝ ԱՄՆ բանակի կամ նրա դաշնակիցների վրա հնարավոր հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Իրանի գծով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:
«Մեր երկիրը չի ձգտում պատերազմել Իրանի հետ, բայց մենք պատրաստ ենք պաշտպանել ԱՄՆ ուժերը և մեր շահերը տարածաշրջանում»,- դիվանագետին ցիտում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաղորդել է, որ Վաշինգթոնը ավիակիր և ռմբակոծիչներ է տեղակայել Իրանի ափերին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրեական պետությունը Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել: