Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա

Հայաստանը մոտենում է ժողովրդագրական ամենածանր փուլին, սպասվում է նաև դեպոպուլյացիա

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2019 թ. տվյալները, այդ թվում՝ ժողովրդագրական վիճակի վերաբերյալ թվեր: Հայաստանում մինչև թավշյա հեղափոխությունը անվստահություն կար վիճակագրական տվյալների նկատմամբ, իսկ ինչպիսի՞ն է վիճակն այսօր, ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը հենց վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների նկատմամբ: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը մասնավորապես ասաց. «Մենք միշտ մի տվյալ ենք ունեցել՝ պաշտոնական, այլ տվյալ Հայաստանում չի եղել, և ցանակացած փորձագիտական եզրակացություն նույնիսկ հիմնվել է վիճակագրական ծառայության տվյալների վրա: Ամենաարժանահավատը, համենայն դեպս այսօրվա դրությամբ, վիճակագրական ծառայության տվյալներն են»:

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը նշեց, որ «ժողովրդագրական վիճակին վերաբերող՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները բացարձակապես ճիշտ են: Որովհետև Հայաստանի Հանրապետությունում՝ և՛ երկրորդ հանրապետությունում, և՛ երրորդ հանրապետությունում, զարգացած էր վիճակագրության ոլորտը: Այնտեղ աշխատում էին տարիների փորձ ունեցող բարձրակարգ պրոֆեսիոնալներ, աշխատում են միջազգային հղկված մեթոդաբանությամբ, և այն տվյալները, որ հիմա հրապարակվում են,- ես խոսում եմ ժողովրդագրության մասին, ոչ թե այլ տվյալների,- բացարձակապես ճիշտ են»: «Դա՝ շնորհիվ այն բանի, որ գրանցվում են բոլոր ծնունդները, նաև՝ մահերը, եթե դրանք տեղի են ունեցել Հայաստանում, եթե Հայաստանում չեն, իսկ մի քանի չճանաչված դիակները վիճակագրորեն նշանակալի չեն»,- մասնավորեցրեց նա:

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի ամբողջ բնակչության թիվը 2 մլն 969 հազար էր, իսկ 2019 թ. ապրիլի 1-ի դրությամբ այդ թիվը 2 մլն 962 հազար է, այսինքն՝ բնակչության թիվը նվազել է: Ի՞նչն է խնդիրը, որ թացշյա հեղափոխությունից հետո բնակչության նվազման աճ է գրանցվել: Այս հարցին ի պատասխան՝ Արտակ Մարկոսյանն ասաց. «Պետք է դիտարկել նախորդ ժամանակաշրջանների նվազման տեմպերը: Նշեմ, որ 2018 թ. 2017 թ. համեմատությամբ նույն ժամանակաշրջանում ունեցել ենք նվազման դանդաղում՝ 32 տոկոսով, այսինքն՝ եթե 2018 թ. ապրիլի 1-ին 2017-ի ապրիլի 1-ի համեմատ բնակչությունը նվազել էր 11600-ով, ապա այժմ մենք ունենք 32 տոկոս նվազման տեմպի դանդաղում: Եթե դիտարկենք 2017 թվականը, ապա այդ տեմպը դանդաղել է 37 տոկոսով. 2016-ի համեմատ ունեինք 12900 բացասական հավելաճ: Այսինքն՝ նախորդ տարիների համեմատ այս տարի մենք ունենք բավականին բարվոք վիճակ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում