Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը:
Տարիքային 2 խմբի հավաքականներ 3-րդ տարին անընդմեջ ուժերը չափում են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Մ-14 տարիքային խմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ղազախստանի հասակակիցներին: Խաղի ելքը վճռեց Վարդան Թովմասյանի` 60-րդ րոպեին խփած գոլը: