Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունն իր շարքերից բացառել է Լոնդոնի Էնֆիլդ շրջանի խորհրդի անդամ Քրիս Ջոանիդիսին այն բանի համար, որ նա փարաջայով մուսուլման կականց համեմատել է աղբի տոպրակների հետ: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Ջոանիդիսի անդամակցությունը դադարեցվել է մեկ տարով: Քաղաքական գործիչը չի կարող նաև ներկայացնել պահպանողականներին մունիցիպալ ընտրություններում, որոնք կանցկացվեն 2014-ի մայիսին: Ոստիկանությունն արդեն հետաքննել է միջադեպը, սակայն որոշել է նրա դեմ գործ չհարուցել:
Քաղաքական գործչի մեկնաբանությունը հայտնվել էր նրա ֆեյսբուքյան օգտահաշվում՝ մուսուլման կանանց լուսանկարի ուղեկցությամբ:










































