Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

ԱԱԾ կարևոր բացահայտումը. կարանտինն ավարտվում է

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տարածել է հայտարարություն այն մասին, որ բացահայտել է Ադրբեջանի օգտին լրտեսության դեպք: Ըստ այդ հաղորդագրության, Հայաստանի հանրապետության մի քաղաքացի Թուրքիա է փոխանցել Հայաստանի զորամասերի և այլ ռազմական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ: ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրան ադրբեջանական ծառայությունները հավաքագրել են Թուրքիայում Հայաստանի ԱԱԾ աշխատակցի կարգավիճակի խայծով: Միաժամանակ ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է, որ կառույցը տևական ժամանակ հետևել է Հայաստանի քաղաքացուն և նա փոխանցել է տվյալներ, որոնք արդեն անցել են ԱԱԾ համապատասխան մշակում, կամ այլ կերպ ասած՝ փոխանցվել են կեղծ տվյալներ: Այլ մանրամասներ ԱԱԾ հաղորդագրությունը չի ներկայացնում, ինչը թերևս լիովին հասկանալի է:

Առավել ևս, որ այդօրինակ դեպքերում հաճախ նույնիսկ բացահայտման մասին հայտարարություններն են բացակայում: Սակայն այդ տեսանկյունից հատկանշական է, որ ԱԱԾ-ն որոշել է հայտարարել լրտեսական գործունեության բացահայտման մասին: Դա առնվազն նշանակում է, որ հայտնաբերված լրտեսությունն այսպես ասած ի հակառակ օգտագործելու հատուկ ծառայություններում կիրառվող մարտավարությունը կամ կիրառելի չի եղել, կամ կիրառվել է և սպառել իրեն, ինչից հետո էլ ԱԱԾ-ն որոշել է հայտարարել լրտեսության բացահայտման մասին:

Անկասկած, իրավական հարթությունից բացի, այդօրինակ գործերը աներկբա ուղեկցվում են քաղաքական հանգամանքներով: Եվ այստեղ շատ հետաքրքիր է դիտարկել, թե ներքին ու արտաքին քաղաքական ինչ ֆոնի պայմաններում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում Թուրքիան օգտագործելով Ադրբեջանի օգտին Հայաստանի դեմ իրականացվող լրտեսական գործունեություն բացահայտելու մասին:

Նախ, դա տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հետ սահմաններում Ադրբեջանի որոշակի աշխուժության ֆոնին, երբ հայկական կողմն արձանագրում է կրակոցների քանակի աճ և դրանց հետևանքով կա երկու վիրավոր՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակով: Թեև հայկական կողմը դեռևս ձեռնպահ է մնում կոշտ հակադարձումից, սակայն Ադրբեջանի այս պահվածքի ֆոնին լրտեսական գործունեության մասին տեղեկատվությունը անկասկած հետաքրքիր է: Միաժամանակ, այդ մասին տեղեկատվությունը տարածվում է այն ժամանակ, երբ Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը և Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը, իսկ Քենթը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ: Արդյո՞ք լրտեսական գործունեության բացահայտման հարցում հայկական կողմը ստացել է ամերիկյան որևէ թեկուզ տեխնիկական աջակցություն: Դրան զուգահեռ, Քենթը Հայաստանում արել է կարևոր հայտարարություն, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները համաձայնւթյան մեջ են տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքի հարցում, նշելով, որ ԱՄՆ-ն բացառում է արցախյան խնդրի ռազմական լուծման որևէ ճանապարհ: Միաժամանակ, արտաքին տիրույթն ուշագրավ է ընդհանրապես այն առումով, որ Հայաստանն ադրբեջանական լրտեսության մասին հայտարարում է ռուս-ամերիկյան բավականին բարձր մակարդակի քննարկումների ընթացիկ ռաունդի ֆոնին, որը տեղի է ունենում արտգործնախարարների մակարդակով՝ Ֆինլանդիայում և հաջորդել է նախագահների մակարդակով հեռախոսային խոսակցությանը: Միաժամանակ, ֆոնային դիտարժան հանգամանք է և այն զեկույցը, որ Հայաստանի տեղեկատվական դաշտում որոշ ռեսուրսների գործունեության և դրանց հակաիշխանական և ռուսական հետքի մասին հրապարակել էր ամերիկյան հեղինակավոր Անտլանտյան խորհուրդ փորձագիտական կենտրոնը, ընդ որում ԱՄՆ փոխպետքարտուղարի Հայաստան այցին ընդառաջ: Դրանով սահուն անցում կատարենք ներքին ֆոնին: Այստեղ ԱԱԾ հաղորդագրությունը զուգահեռվեց երկու տեղեկության, որ եկան Արցախից: Մեկը ԱՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ուղերձն էր Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ ՔՈչարյանին Հաղթանակի տոնի առթով և հանուն ազգային միասնության ազատ արձակելու բարեխոսությամբ, մյուսը ՀՅԴ կազմակերած համաժողովի, որը վերաբերում է Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական գործակցության հարցերին և հնարավոր իրավական մեխանիզմներին:

Բանն այն է, որ, դատելով ՀՅԴ կազմակերպած համաժողովի մասնակիցերի գերակշռող կազմից՝ եզակի բացառություններով, խոսքը այլ հավաքի մասին չէր, քան նախկին իշխող համակարգի և դրան մերձ տեղեկատվա-փորձագիտական շրջանակների հավաքի, տողատակում նոր իշխանության և հեղափոխության նկատմամբ անվստահության ավանդական օրակարգով: Գուցե միևնույն գետի այդ երկու վտակ-տեղեկատվությունների ֆոնին էլ հետաքրքիր է ԱԱԾ տարածած հաղորդագրությունը լրտեսական գործունեության բացահայտման մասին, այդ թվում հաշվի առնելով նաև մի բնորոշում, որ հանրային ամենատարբեր շրջանակներ տալիս են նախկին իշխող համակարգի մի շարք շրջանակների գործունեությանը, դա բնույթը ասոցացնելով ոչ թե հանրային և պետական, այլ ադրբեջանական շահի հետ:

Համենայն դեպս այդ գնահատականների հիմք է ծառայում այն, որ Բաքուն բավական պատրաստակամ է գտնվում այդ շրջանակների շոշափած «թեզերը» ոգևորությամբ շրջանառելու հարցում: Այդպիսով, ակնհայտ է, որ լրտեսական խաղի բացահայտման մասին ԱԱԾ հաղորդագրությունն ունի ուղեկցող ներքին ու արտաքին տպավորիչ ֆոնային միջավայր: Թե այդ միջավայրի կոնկրետ կետերի ու ԱԱԾ հայտարարության միջև ինչ ուղիղ և հաստատուն առնչություն կա, դա իհարկե կարող է դիտարկվել միայն ենթադրությունների և վարկածների դաշտւմ, ուր թերևս չարժե մտնել, քանի որ խոսքը չափազանց լուրջ և պատասխանատու իրողությունների մասին է: Սակայն դրանց ինտենսիվությունն ու որոշակի տրամաբանությունը հուշում են, որ հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանը մտնում է նոր փուլ կամ առնվազն մոտենում է այսպես ասած հեղափոխական «կարանտինի» շրջանի ավարտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում