Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայտարարությանը, թե Վերահսկիչ պալատը Անանիա Շիրակացի համալսարանի ստուգումների ժամանակ 4000 դոլար կաշառք է պահանջել։
Գործող օրենսդրությամբ, դատախազությունը նախաքննություն չի իրականացնում և հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու կամ նախաքննական գործառույթ չունի: Հայտարարությունը հնչել է հրապարակավ, և կարծում ենք, որ համապատասխան քննչական մարմինները, ովքեր ունեն նման գործառույթ, կարձագանքեն»,-ասել է Տռուզյանը:
Մնում է, որ այս ամենին արձագանքի ոստիկանությունն ու ԱԱԾ-ը: