Pixel 3a և ավելի խոշոր Pixel 3a XL մոդելները, համապատասխանաբար, 520 և 620 դոլար կարժենան, այսինքն, կիսով չափ էժան, քան Pixel 3 մոդելը, որը թողարկվել է ընդամենը յոթ ամիս առաջ:
Մինչ այժմ Google-ի սմարթֆոնների սկզբնական գինը, բացառությամբ iPhones-ի, շուկայում եղել է ամենաբարձրը. իրենց բազային մոդելը 110 դոլարով թանկ է եղել Galaxy S10e-ից և 55 դոլարով թանկ՝ Huawei ընկերության P30-ից: Միևնույն ժամանակ գծում միջանկյալ մոդելներ չեն եղել:
Նոր հեռախոսներն օժտված են շատ ավելի թանկ մոդելների շատ գործառույթներով, ներառյալ OLED էկրանը և լայնորեն գովազդվող Night Sight գործառույթը, որն օգտագործվում է ցածր լուսավորության պայմաններում արված լուսանկարների որակի բարձրացման համար:
Բացի այդ, այս սմարթֆոնները համատեղելի են Google-ի փոփոխված իրականության քարտեզների հետ, որոնք թույլ են տալիս գրաֆիկները տեղադրել տեղանքի ռելիեֆի վրա: Ընկերությունը վստահեցնում է, որ այս գործառույթն օգնում է շարժման ուղղության հետ կապված ավելի լավ կողմնորոշվել: