Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է, թե ինչ է ասել թիմի ֆուտբոլիստներին «Բարսելոնա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ:
«Այս հանդիպումը, իսկական ներկայացում էր: Ես խաղից առաջ տղաներին ասեցի, որ հաղթելն անհնար է, բայց ոչ ձեզ համար: Իմ կյանքում շատ հանդիպումներ են եղել, բայց նման խաղ չեմ հիշում: Չգիտեմ, թե տղաներն ինչպես դա արեցին»,- ասել է Կլոպը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում տեղի ունեցավ անհնարին թվացող մի բան. «Բարսելոնա»-ն արտագան խաղում 4:0 հաշվով պարտվեց և «Լիվերպուլ»-ը դուրս եկավ եզրափակիչ: «Բարսելոնա»-ն, որն առաջին խաղում հաղթել էր 3:0, երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով դուրս մնաց Չլ-ից և «Լիվերպուլ»-ը անհնարինը հնարավոր դարձնելով դուրս եկավ եզրափակիչ: