Իրանը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի դեսպաններին տեղեկացրել Է, որ դադարեցնում Է իր կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) առանձին դրույթների կատարումը: Այդ մասին մայիսի 8-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Թեհրանը հայտարարել Է «երկրների միջեւ 2015 թվականի պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից մի քանիսի կատարումը դադարեցնելու» մասին:
Նշվում Է, որ նշված պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ուղարկվել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղերձը, որում նա պարզաբանել Է խնդրո առարկայի շուրջ երկրի դիրքորոշումը:
Չորեքշաբթի ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Թեհրանը դուրս չի գա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից:
Նրա խոսքով՝ Իրանը «դուրս չի գա միջուկային ծրագրի մասին համատեղ պայմանագրից, բայց կդադարի կատարել դրա առանձին կետեր, որոնք Իրանն ստանձնել Է կամավոր կարգով»: Զարիֆն ափսոսանք Է հայտնել, որ «Եվրոպական միությունը եւ համաշխարհային հանրակցությունը չկարողացան դիմակայել իրանական միջուկային ծրագրի մասին պայմանագրի հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշմանը»։