Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Մեզնից յուրաքանչյուրն էլ իր եղբոր պահակն է

Կայենը երեք մեծ ու ճակատագրական սխալ է գործել. եթե ժամանակագրական կարգով` եղբորը սպանելը, ապա չքմեղանալն Աստծո առջև, որ նույնն է, թե նրան խաբել փորձելը և երրորդը, որի լուծն էլ այսօր կրում ենք` սերունդներ ունենալը:

Բայց եթե ԳԻՐՔԸ Ադամի, Աբելի և Սեթի սերունդներին չի հիշատակում հականե-հանվանե, ապա նրա սերունդներին` հակառակը, հիշում է և հիշեցնում ամենայն մանրամասնությամբ` որպես զգուշացում երևի թե: Որպես զգոնության կոչ և կոչնակ:

Որպեսզի կյանք տվողը ջոկվի մարդասպանից: Բայց դարեր են անցել ու ամեն ինչ այդ նույն դարերի ընթացքում խառնվել է իրար: Ավելի շուտ` մենք ենք խառնել: Ու ստացվել է այն, ինչ ստացվել է:

Կայենն ասել է աշխարհիս ամենադաժան խոսքը. «Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ», ու մարդասպանությանը հետևել է անմիջապես դրանից մի փոքր միայն թեթև անտարբերություն, անպատասխանատվություն և անհոգություն կոչվող հետևանքը: Որը գրեթե համարժեք է առաջինին` բայց միայն հոգևոր ոլորտում:

Վազգենը միշտ էլ պատասխան էր տալիս իր եղբոր համար ու միշտ էլ պահապան էր իր եղբորը: Ով ուզում է լիներ վերջինս: Վազգենի եղբայրությունը նրան ևս եղբայր էր դարձնում:

Պատասխանատու:

Պահակ իր եղբորը:

Ու այդպես 41 տարի ապրեցինք Վազգենի հետ, և արդեն 9 տարի է` ապրում ենք առանց նրա:

…Երեկ չէ առաջին օրը կամ, առավելագույնը, մեկ շաբաթ առաջ Հուլիոս Կեսարը ցավով տնքաց. «…և դու՞, Բրուտոս»: Կրկնեմ և ընդգծեմ` «ցավից» չէ` «ցավով»:

Դրանից մի քիչ հետո Վազգենը տարակուսած հարցրեց. «Սրանք էս ովքեր են»:

Ու հարցը դրանց չէր ուղղված ու վերաբերում և ոչ էլ, անգամ, դրանց ուղարկողներին: Ինքն իրեն էր երևի թե տալիս այդ հարցը:

Գտա՞վ պատասխանը: Ո՞վ գիտի:

Մեծերից մեկն այսպիսի մի պարադոքս է ձևակերպել. «Անմահության կարևորագույն նախապայմանը` մահն է»: Բայց ոչ առաջինն է մեր ընտրությամբ, ոչ էլ վերջինը:

Մինչ այդ է մեր ընտրության տիրույթը:

Ու երևի թե հենց ըստ դրա էլ տրվում է թե մահը, թե անմահությունը:

Այսօր Վազգենի ծննդյան օրն է:

Ծնունդդ շնորհավոր, Վազգեն:

Այդին Մորիկյան

2008թ. մարտի 5 «Ժամանակ Երևան»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում