Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Եթե իշխանական լծակները դուրս գան Ծառուկյանի տակից, ապա նա կարող է ազդեցություն ունենալ բացառապես իր ընտանիքում. ո՛չ ավել»

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն: Գործող համայնքապետ Վահագն Գևորգյանը հայտարարել էր, որ կրկին մասնակցելու է ընտրություններին: Օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուին: ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետի հերթական ընտրություններին առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի անդամ, նախկինում տեղական ինքնակառավարման ոլորտում փորձ ունեցող Գրիգոր Գուլյանին:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ ՔՊ թեկնածուի շանսերը ընտրություններում բավականին բարձր են այն կոնտեքստում, որ Աբովյանում դեռևս տեղական ինքնակառավարումն իրականացվում է նախկին իշխանության ներկայացուցիչ քաղաքական ուժի աջակցությունը վայելող քաղաքապետի կողմից:

Առայժմ այլ թեկնածուներ առաջադրվելու մասին հայտարարություններ չեն արել։ Որոշ տեղեկություններով՝ առաջադրվելու ցանկություն է ունեցել նաև Աբովյանի քաղաքապետի նախկին ընտրություններին առաջադրված Արթուր Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, պատրաստվո՞ւմ եք առաջադրվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։

– Քանի որ Նիկոլ Փաշինյանը ընտրված է ժողովրդի կողմից և Աբովյանի ընտրություններում ներկայացնում է իր թեկնածուին, ապա ես ճիշտ չեմ համարում իմ թեկանծությունն առաջադրել և դեմ գնալ ժողովրդի ձայները ստացած ուժի թեկնածուին։

Այսինքն՝ չե՞ք առաջադրվում։ Իսկ սատարելո՞ւ եք ՔՊ թեկնածուին։

Այո, ես չեմ առաջադրվելու և պաշտպանելու եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին։

Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև ձեր նախկին մրցակիցը՝ գործող քաղաքապետը։ Ձեր կարծիքով՝ երկրում իրավիճակի փոփոխությունը կնպաստի՞, որ նորմալ ընտրություն լինի, թե՞ կանխատեսում եք, որ կլինի այն, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ։

– Ինձ թվում է, որ նրան, ինչ եղավ նախորդ ընտրությունների ժամանակ, վերադարձ չկա։ Հույս ունենք, որ ապագայում սպասվելիք ընտրությունները ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան կլինեն։

Իսկ Ձեր կարծիքով՝ Ծառուկյանը դեռ պահպանո՞ւմ է իր ազդեցությունը մարզում, մասնավորապես՝ Աբովյանում։

– Ինչ վերաբերում է Ծառուկյան Գագիկի ազդեցությանը, ապա երբ որ իշխանական լծակները Ծառուկյան Գագիկի տակից դուրս գան ամբողջությամբ, ապա Ծառուկյանը կարող է ազդեցություն ունենալ բացառապես իր ընտանիքում։ Ո՛չ ավել։ Իսկ իշխանական լծակների մի մասն արդեն դուրս է եկել նրա տակից, բայց մի մասը մնում է։

Իսկ ո՞ր մասն է մնացել։ Իշխանական ի՞նչ լծակների է տիրապետում հիմա Ծառուկյանը։

– Սպորտը դեռ իր ազդեցության տակ է։ Տեսնում ենք, թե բոքսի ֆեդերացիայի նկատմամբ ինչ կողմնակալ մոտեցում է ցույց տալիս նախարարությունը։ Ակնհայտ է, որ սպորտի նախարարությունը պատվեր է կատարում։ Չի կարելի սպորտը քաղաքականացնել։ Ամեն մի անհատի, ով մտահոգ է սպորտով, մարդկանց պետք է հնարավորություն տալ, այլ ոչ թե մի կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնել՝ ասելով՝ դու լեգիտիմ ես կամ լեգիտիմ չես։ Նման մոտեցումն անընդունելի է։

Սպորտի ներկայացուցիչների նկատմամբ չի կարելի այդպես վարվել։

Պարոն Հարությունյան, իսկ Դուք ՔՊ-ի թեկնածուին ճանաչո՞ւմ եք, թե՞ նրան սատարելու եք միայն նրա համար, որ իշխանության թեկնածուն է։

– Շատ խելացի, շատ պարկեշտ, օրինակելի անձնավորություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում