Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Պարզ չափում, որը կարող է փրկել կյանքեր. Հայաստանում մեկնարկում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման ակցիա

Հայաստանում մեկնարկում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ կանխարգելման ակցիա: Մայիսի 15-ից Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների մարդաշատ վայրերում՝ հրապարակներում, պուրակներում, այգիներում բժիշկ-մասնագետներն անվճար կանցկացնեն զարկերակային ճնշման չափում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ զարկերակային ճնշման չափումից բացի, կիրականցվի փոքրիկ հարցում ռիսկի գործոնների հետ կապված: Խնդիրների դեպքում, անձը կուղղորդվի մասնագետի մոտ:

«Այս ակցիան իրականացվել է 2017 և 2018 թվականներին: Նախորդ տարի 20 հազարից ավելի մարդ է մասնակցել ակցիային, կարող եմ ասել, որ շատերը չեն իմացել, որ իրենք զարկերակային գերճնշում ունեն: Այնպես, որ ես հորդորում եմ հասարակությանը, որ ակտիվ լինեն, մասնակցեն սկրինինգային ծրագրին»,-ասաց Պարունակ Զելվեյանը: Համացանցից ակտիվ օգտվողները կարող են մուտք գործել sirt.am կայքը և հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ նաև այնտեղ:

Ինչո՞ւ պետք է զարկերակային ճնշման վրա այսպես լուրջ, սևեռուն ուշադրություն դարձնել: Պարունակ Զելվեյանը նշեց, որ սրտանոթային հիվանդացության լրջագույն գործոնը զարկերակային ճնշումն է: Ընդհանուր մահերի կառուցվածքում որպես պատճառ գերակշռողը հենց սրտանոթային հիվանդություններ են: Այդ իսկ պատճառով սրտանոթային հիվանդացության նվազեցումը, կանխարգելումը երկրի համար կարևոր ուղղություններից է:

«Զարկերակային գերճնշումն աշխարհում որակվում է որպես լուռ մարդասպան, որովհետև նրանով է սկսվում սրտանոթային հիվանդացությունը: Բայց պետք է ընդգծել, որ հեշտությամբ հայտնաբերվող ռիսկի գործոն է: Մեր նախատեսած ակցիան ուղղված է հենց նրան, որ պարզ չափում իրականացվի, և եթե հայտնաբերվի զարկերակային բարձր ճնշումը, ապա կատարվի գրագետ բուժում»,-ասաց մասնագետը:

Պարունակ Զելվեյանը նկատեց, որ վերջին տարիներին դրական միտում է նկատվում. մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ: 2003 թվականին կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ արդյունավետ բուժվում էր զարկերակային գերճնշում ունեցող անձանց ընդամենը 9 տոկոսը: 2018 թվականի տվյալներով՝ արդեն կա լուրջ ձեռքբերում: Մասնավորապես, դեղամիջոցներ ստացող պացիենտների 45 տոկոսն արդյունավետ բուժում է ստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում