Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Քոչարյանը կհայտնվի ազատության մե՞ջ, թե՞ նախկինների սաբոտաժը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, որում մասնավորապես ասված է․ «Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»։

ՍԴ որոշումն էական է մի քանի առումով։

Նախ՝ Քոչարյանի պաշտպանական խումբն այն ներկայացնում է՝ որպես հաղթանակ։ Այս դեպքում՝ դա հարաբերական է, որովհետև Վճռաբեկ դատարանի նոր որոշումը չի կարող ենթադրել Քոչարյանի խափանման միջոցի պարտադիր փոփոխություն, համենայն դեպս՝ ՍԴ որոշման մեջ բովանդակային իմպերատիվ գոյույթյուն չունի։ Սակայն՝ ըստ ամենայնի, Քոչարյանի պաշտպանական թիմի խնդիրն այս պարագայում ոչ թե երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությունն է, այլ, այսպես ասած, կոմպրոմատների հավաքումը, որը թույլ կտա միջազգային դատական ատյաններում կասկածի տակ առնել ողջ գործընթացի լեգիտիմությունը։

Իհարկե, այստեղ էլ խնդիրը երկսայր է։ Եթե Քոչարյանի գործում առկա է քաղաքական պատվեր՝ ինչպես պնդում են նրա պաշտպանները, ապա ինչպե՞ս է պատահում, որ այդ պատվերը գործում է հատվածաբար, այսինքն՝ մի շարք դեպքերում երկրորդ նախագահը կարողանում է իրացնել կամ վերականգնել իր իրավունքները դատական մարմիններում։

Սակայն խնդիրն ուշագրավ է մեկ այլ տեսնակյունից ևս ու անկեղծ ասած՝ մտահոգիչ։

Բանն այն է, որ թե Վճռաբեկ դատարանում և թե ՍԴ-ում եղանակ են ստեղծում հին համակարգի ներկայացուցիչները ու այնպիսի տպավորություն է, որ նրանք կորդինացված իրավական քաոս են ստեղծում՝ գործընթացն ապալեգիտիմացնելու Ռոբերտ Քոչարյանի համար ալիբիներ ստեղծելու նպատակով։ Իհարկե, այս հարցում պետք է ավելի շատ պատասխանատու համարել գործող իշխանություններին, որոնք գործնականում անտեսել են արդարադատության համակարգը, ինչը ռեալ խոչընդոտներ է հարուցելու հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի ճանապարհին, ընդ որում՝ ոչ միայն իրավական հարթության վրա։ Այս պարագայում՝ գործ ունենք դատական համակարգի սաբոտաժի հետ ու վստահաբար ենթադրելի է, որ առաջիկայում նման դրսևորումների պակաս չի լինելու։

Սակայն աչքի է զարնում մեկ այլ հանգամանք ևս։

Վերջին օրերին դարձյալ նախկին համակարգի տարբեր սեգմենտներն ակտիվացրել են իրենց ջանքերը՝ Քոչարյանին ազատ արձակելու ուղղությամբ։ Չի բացառվում, որ ՍԴ որոշումն այդ շարքից է, մանավանդ, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Ակնհայտ է, որ նախկին համակարգի ներսում տեղի են ունենում բազմաշերտ տրանսֆորմացիաներ, որոնք երբեմն հրապարակային դրսևորումներ են ստանում՝ պատկերացում տալով նախկինների ճամբարում տեղի ունեցող ստվերային գործընթացների մասին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում