Կա՞ն ՀԱԿ-ի 100 քայլում առաջարկված ծրագրեր, որոնք իշխանությունները իրականացնում են կամ փորձում են իրականացնել: Այս հարցը այսօր լրագրողներն ուղղեցին ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ Բագրատ Ասատրյանին: «Ամեն դեպքում բազմաթիվ մարդիկ կան, որ ասում են հա, հաշվի ենք առնում և այլն, բայց հրապարակավ ոչ ոք չի ասում այս մասին: Եթե ՀԱԿ-ը, կամ Բագրատ Ասատրյանը մի բան ասում է, ուրեմն դա շատ վատ բան է, չի կարելի այն իրականացնել: Ցավոք, սա է իշխանությունները մոտեցումը: Ինչ-որ քայլեր միգուցե անում են, բայց շատ կիսատ պռատ: Ընդհանրապես ես ասել եմ, որ այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն որևէ լուրջ հարց լուծելու, համակարգն է այդպիսին: Բոլորի հետ էլ մարդկային ինչ-որ կապեր կան, ուղղակի ինձ հետ աշխատած մարդիկ են` սկսած Տիգրան Սարգսյանից, բայց նրանք ի վիճակի չեն որևէ հարց լուծել»,- ասաց Բ. Ասատրյանը: