Ստամբուլի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել մարտի 31-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու ԿԸՀ-ի որոշման դեմ, որոնցում հաղթել է ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն։ Նրանք փողոց են դուրս եկել և հարվածել կաթսաներին։
Արդյունքները չեղարկելու որոշում է կայացրել 《Արդարություն և զարգացում》կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը։
https://www.youtube.com/watch?v=gYjhMIUIhKY
Ըստ նրա՝ նախ հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պետծառայողներ եղել։ Բացի այդ, կան մի քանի չստորագրված արձանագրություններ։
Կրկնակի ընտրությունները կկայանան հունիսի 23-ին։