ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խորհրդակցություններ է անցկացրել Շվեդիայի կառավարության հետ:
«Ուրախ եմ իմանալ, որ Շվեդիան իր դեսպանատներն է բացում Բաքվում և Երևանում: Եվրոպան և ԱՄՆ-ը հակված են Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա նաև գրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիմքով:











































