«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Բարսելոնա»-ին` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթելու համար, անգլիական ակումբը պարզապես պետք է անթերի գործի:
«Իհարկե, ոչ մեկ չէր ցանկանա հայտնվել այնպիսի իրավիճում, ինչպես մենք, երբ առաջին խաղում պարտվել են 3:0 հաշվով:
Մենք պետք է խփենք 4 գոլ եզրափակիչ դուրս գալու համար, այնինչ մեզ չեն օգնելու աշխարհում լավագույնների մեջ մտնող 2 հարձակվողները: Բարդ իրավիճակում ենք: Սակայն մենք փորձելու ենք ամեն ինչ անել: Հաղթելու համար մենք պետք է անթերի գործենք»,- ասել է Կլոպը: