Ժնևի ավտոսրահն այս տարի պետք է դառնար առավել լավատեսականը վերջին տարիներին: Սակայն միջոցառմանը հավաքված ղեկավարների՝ եվրոպական ավտոմոբիլային շուկայում ծնունդ առնող վերականգնման վերաբերյալ սպասումները մռայլվել են ուկրաինական ճգնաժամի և մտավախության պատճառով, որ Ռուսաստանը կարող է այլևս չհանդիսանալ վաճառքի աճի աղբյուր, ինչպես ոչ վաղ անցյալում: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ավտոմոբիլային արդյունաբերությունը լավ օրինակ է առ այն, թե ինչպիսի տնտեսական հետևանքներ կարող են ունենալ ուկրաինական քաղաքական իրադարձությունները:
Տևական ուկրաինական ճգնաժամը կարող է ոչ միայն կործանել եվրոպական ավտոմեքենաների վաճառքի թույլ աճը, այլև սպառնում է ավելի լայն եվրոպական տնտեսության դանդաղ վերականգնմամբ՝ նշում է պարբերականը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր չէ բռնակցել Ղրիմը, օգնել է թուլացնել լարվածությունը՝ նշում է պարբերականը, սակայն Ռուսաստանում ներդրողների վստահությունը կարող է տուժել, որի հետևանքներին դժվար կլինի հակադարձել:









































