Tuesday, 23 04 2024
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

«Նույնիսկ բերանի խոռոչն էր վնասել…». Երևանում 22-ամյա երիտասարդը դանակի 19 հարվածով սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:

Ռոբերտ Հ.-ն մեղադրվում էր շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Դեպքի պահին Ռոբերտը 22 տարեկան էր:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: Մարինեն, ինչպես նաև նրա ընկերուհին՝ գործով տուժողը, Ռոբերտից տարիքով մեծ են եղել:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Դանակով հարվածելուց բացի՝ Ռոբերտը, ըստ քրեական գործի տվյալների, նաև բարձ է դրել տուժողի դեմքին՝ ցանկանալով շնչահեղձ անել նրան:

Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն և նրա շահերի պաշտպան Ս. Ասլանյանը համաձայն չէին առաջադրված մեղադրանքին, այդ մեղադրանքով Ռոբերտն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախապես գործը հարուցվել էր պարզապես դիտավորյալ սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, սակայն հետո մեղադրանքը խստացվել, դարձվել էր շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ Ռոբերտի կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ դատահոգեբանական փորձաքննություն է անցկացվել:

Առաջին՝ ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ, հանցագործությունը կատարելու պահին Ռոբերտ Հ.-ն եղել է… կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռոբերտ Հ.-ն հանցանքը կատարելու պահին ո՛չ կումուլյատիվ, ո՛չ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Այս անորոշ վիճակը պարզեցնելու նպատակով՝ ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Այս անգամ ևս հստակ պատասխան չի տրվել դեպքի պահին Ռոբերտ Հ.-ի հոգեվիճակի վերաբերյալ հարցին, քանի որ դատահոգեբանական երկու փորձագետներից մեկը՝ Զարուհի Փերիխանյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել, իսկ մյուս փորձագետը՝ Վերժինե Տեր-Գասպարյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը գտնվե՛լ է… կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Մինչև անգամ դատական հոգեբույժները, խառնվելով ո՛չ իրենց ոլորտին, եզրակացրել են, որ հանցանքի պահին Ռոբերտ Հ.-ն աֆեկտի վիճակում չի գտնվել…

Դատարանը բավական տևական քննությունից հետո հայտարարել էր դատաքննության ավարտի մասին, նույնիսկ մեղադրական ճառով հանդես էր եկել մեղադրող դատախազը: Նա հաստատված էր գնահատել Ռոբերտ Հ.-ի մեղքը՝ ծանրացուցիչ հանգամանքներում՝շահադիտական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ու միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 16 տարի ազատազրկման: Այս միջնորդությանը միացել էր նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Բաբայանը:

Ըստ ամբաստանյալի շահերի պաշտպանի՝ դատարանը պետք է վերաորակեր Ռոբերտ Հ.-ի արարքը՝ նրան մեղավոր ճանաչելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝հրապարակել էր որոշում՝ դատաքննությունը վերսկսելու, ևս մեկ անգամ հանձնաժողովային դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին:

Դատահոգեբանական չորրորդ փորձաքննությունն անցկացրած փորձագետների՝ Գայանե Շահվերդյանի և Դավիթ Գևորգյանի եզրակացությունը այս գործի վրա, այնուամենայնիվ, կոնկրետության լույս չսփռեց. այս փորձաքննության եզրակացությամբ էլ ո՛չ հաստատվել, ո՛չ ժխտվել է հանցանքի պահին Ռոբերտ Հ.-ի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում լինելու հանգամանքը: Դատական հոգեբանների համար «անլուծելի» դարձած թնջուկը դատական ակտով լուծել է ընդհանուր իրավասության դատարանը: Այս գործով մեկ անգամ ևս շոշափելի են դարձել դատական հոգեբանության ասպարեզում առկա խնդիրները. քրեական գործով համոզիչ եզրակացության հանգելու անկարողությունը կամ անհնարինությունը պատճառ է դարձել նաև այս գործի քննության ձգձգման՝ դեպքից վեց տարի է անցել, բայց գործի քննությունը դեռևս վերաքննիչ դատարանում է:

Ընդհանուր իրավասության դատարանը համադրելով առկա եզրակացությունները և գործով ձեռք բերված ապացույցները՝ եզրակացրել է, որ ամբաստանյալը հանցավոր արարքը կատարելու պահին չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Միաժամանակ դատարանը եզրակացրել է՝ ուրիշի գույքին տիրանալու կամ այլ շահ ստանալու դիտավորությունը, շահադիտական դրդումը չի կարող այս գործով դիտվել որպես սպանությունը որակյալ դարձնող հանգամանք, քրեական գործով ձեռք չի բերվել հիմնավոր կասկածից վեր համոզվածություն, որ սպանությունը կատարվել է շահադիտական դրդումներով:

Դատարանը վերաորակել-մեղմացրել է Ռոբերտ Հ.-ին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այլ՝ պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ռոբերտ Հ.-ն դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս պատժին լրիվ գումարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունվարի 16-ին կայացրած դատավճռով սահմանված 1 տարի ազատազրկումից՝ պատժի չկրած
մասը՝ 3 ամիս 23 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել 10 տարի 3 ամիս 23 օր ազատազրկում:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի մարտի 7-ից:

Ռոբերտ Հ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի ընտանիքին պատճառված նյութական վնասի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը՝ ամբաստանյալի շահերի պաշտպանը, մեղադրողը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալ Ռոբերտ Հ.-ին մեղավոր ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար կամ՝ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու կամ՝ դատավճիռը փոփոխել պատժի մասով՝ Ռոբերտ Հ.-ի նկատմամբ սահմանելով մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ:

Մեղադրող դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, Ռոբերտ Հ.-ին մեղավոր ճանաչել շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար, սահմանել արարքին համաչափ պատիժ: Արարքը չվերաորակելու դեպքում մեղադրողը խնդրել է պատժի խստացման առումով փոփոխել դատավճիռը, Ռոբերտ Հ.-ին դատապարտել 13 տարի ազատազրկման:

Գործով մեղադրող Պ. Մարտիրոսյանն ու ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ս. Ասլանյանը վերաքննիչ դատարանում արդեն ներկայացրել էին իրենց բողոքների հիմքերն ու հիմնավորումները:

Դատական այս նիստին իր բողոքի հիմնավորումները ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Բաբայանը:

Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Հ.-ի արարքը շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանությունից վերաորակելով որպես «հասարակ» դիտավորյալ սպանություն՝ թույլ է տվել դատական սխալ, պատշաճ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցներին ու անհիմն հետևության է հանգել:

Առաջին ատյանի դատարանը, ըստ Հ. Բաբայանի, նվազ ապացուցողական արժեք է տվել այն ապացույցներին, որոնք հիմնավորում են արարքը շահադիտական դրդումներով կատարված լինելը: Փաստաբանը մասնավորապես հիշատակեց դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց մեջ, անկախ նրանից, թե ինչ հետևության են հանգել փորձագետները, ամբաստանյալի հոգեբանական առանձնահատկություններն ու ապրելակերպը, նրա հետաքրքրությունների շրջանակն է ներկայացված՝ այն, որ նա սիրել է ուտել-խմել, զվարճանալ, լավ հագնվել, վարել է «ցոփ ու շվայտ կյանք», ռեստորաններում ունեցել է պարտքեր:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ առաջին ատյանի դատարանը, հիմնավորելով իր հետևությունը, թե արարքը շահադիտական դրդումներով կատարված լինելը ապացուցված չէ, արձանագրել է, թե Ռոբերտ Հ.-ն սպանությունից հետո զրկված չլինելով տուժողի բնակարանում եղած խոշոր գումարները հափշտակելու հնարավորությունից, դա չի արել: Առաջին ատյանի դատարանը նաև նշել է, թե ամբաստանյալը չի առերեսվել տուժողի հոր հետ, քննությամբ չեն պարզվել տուժողի հոր ցուցմունքներում առկա հակասությունները:

Հունան Բաբայանը հիշեցրեց, որ տուժողի հայրը հարցաքննութնյունների ժամանակ եղել է 80 տարեկան որդեկորույս ծերունի, որը սեփական բնակարանում հայտնաբերել էր դստեր դիակը՝ բազմաթիվ վնասվածքներով:

Հունան Բաբայանը հիշատակեց նաև, որ սպանությունից հետո Ռոբերտ Հ.-ն տակնուվրա էր արել տուժողի բնակարանը, նա, ըստ երևույթին, չի կարողացել գտնել տուժողի բոլոր փողերը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը երկու պահանջ է պարունակում: Ըստ այդ բողոքի՝ եթե վերաքննիչ դատարանը հետևության հանգի, որ առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի արարքի վերաորակումը հիմնավոր է կատարվել, ապա բողոքաբերը պահանջել էր պատժի մասով խստացման առումով փոփոխել դատավճիռը, դիտավորյալ սպանության հոդվածով նախատեսված առավել խիստ պատիժ նշանակել Ռոբերտ Հ.-ի նկատմամբ:

Ըստ Հունան Բաբայանի՝ դատարանը որպես Ռոբերտ Հ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ նշել է, թե նա ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, բայց հաշվի չի առնվել, որ Ռոբերտ Հ.-ն դեպքից հետո դիմել էր փախուստի ու գտնվել էր հետախուզման մեջ:

Ըստ Հունան Բաբայանի՝ որպես Ռոբերտ Հ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք կարող է դիտարկվել սպանության կատարման առանձին դաժանությունը՝ տուժողին հասցվել են դանակի բազմաթիվ հարվածներ, մի դանակը կոտրվել է, Ռոբերտ Հ.-ն մեկ այլ դանակով է շարունակել հարվածներ հասցնել, նույնիսկ տուժողի բերանի խոռոչ թափանցող, պարանոցի շրջանում տեղակայված վնասվածքներ է պատճառել:

Հունան Բաբայանը նշեց, որ կատարված արարքին համաչափ կարող է լինել տվյալ հոդվածով օրենքով նախատեսված ավելի խիստ պատիժը:

Դատարանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին հիշեցրեց, որ նախաքննական մարմինը Ռոբերտ Հ.-ին չի մեղսագրել առանձին դաժանությամբ կատարված սպանություն: Եթե բողոքաբերը սպանության կատարման առանձին դաժանությունը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք գնահատելն է պահանջում վերաքննիչ դատարանից, ապա նման պահանջը բավարարելու դեպքում դատարանի դերի խախտում տեղի չի՞ ունենա, դատարանը դուրս չի՞ գա մեղադրանքի սահմանից, դա չի՞ դիտվի որպես մրցակցային սկզբունքի և պաշտպանական իրավունքի խախտում:

Հունան Բաբայանը պատասխանեց՝ իրոք, խնդիր կա, դա օրենսդրական բաց է, բայց բողոքի մեջ պատժի խստացման պահանջ է ներառվել, քանի որ բողոքաբերը չգիտի՝ վերաքննիչ դատարանն ի՞նչ եզրակացության կհանգի արարքի որակման հարցում, և եթե առաջին ատյանի դատարանի կողմից կատարված վերաորակումը չփոխվի, ապա գոնե պատժի մասով՝ որպես խստացման հիմնավորում, կարող է դիտվել նաև արարքի կատարման առանձին դաժանությունը…

Վերաքննիչ դատարանը հարցրեց նաև սպանության շահադիտական դրդումները հիմնավորող ապացույցների մասին, քանի որ սպանությունից հետո գույքի հափշտակումն ինքնին չի կարող վկայել շահադիտական դրդումների առկայության մասին:

Հունան Բաբայանը ևս մեկ անգամ հիշատակեց ամբաստանյալի «ցոփ ու շվայտ» ապրելակերպը, այն, որ նա պարտքեր ուներ…

Հունան Բաբայանը նշեց, որ բացի գումար հայթայթելուց՝ տուժողի տուն գնալու այլ պատճառ Ռոբերտ Հ.-ն չուներ…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն իր պատասխանները ներկայացրեց նաև վերաքննիչ մյուս բողոքների վերաբերյալ. նա միացավ մեղադրողի բերած բողոքին՝ նշելով, թե այն պետք է բավարարվի: Իսկ ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքի վերաբերյալ Հ. Բաբայանն ասաց, թե այն անհիմն է, բավարար պատճառաբանված չէ ու պետք է մերժվի:

Անդրադառնալով ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությանը՝ անցնել վերաքննության, վերաքննիչ դատարան հրավիրել ու հարցաքննել փորձաքննություններն անցկացրած դատական հոգեբաններին, գործով քննիչին ու տուժողի հարազատներից մեկին՝ Հ. Բաբայանը նշեց, որ պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման: Դատական հոգեբանները մանրակրկիտ հարցաքննվել են առաջին ատյանի դատարանում, մանրամասն պարզաբանել են իրենց տված եզրակացությունները, դրանց վերաբերյալ որևէ կասկած չի մնացել: Քննիչին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ Հ. Բաբայանն ասաց, թե քննիչն այնպիսի խախտում թույլ չի տվել, որի վերաբերյալ կարիք լինի նրան դատարանում հարցաքննել:

Տուժողի մորաքրոջը դատարան հրավիրելու վերաբերյալ Հ. Բաբայանը նշեց, թե այդ կինը ոչ մի կապ չունի դեպքի կամ ամբաստանյալի հետ, նա նույն միջավայրում չի ապրել: Դա պաշտպանական կողմի ենթադրությունն է՝ իբր տուժողի մորաքույրն ազդել է քննչական մարմինների վրա: Այդ կնոջը դատարանում հարցաքննելը, ըստ Հ. Բաբայանի, պաշտպանական կողմի ցանկությունն է, ոչ թե օրենքով անհրաժեշտ գործողություն:

Դատական հաջորդ նիստին՝ հունիսի 4-ին, վերաքննիչ բողոքների վերաբերյալ իրենց պատասխանները կներկայացնեն մեղադրողը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն դատական այս նիստին չէր ներկայացվել, նիստն անցավ նրա բացակայությամբ՝ ամբաստանյալը գրավոր դիմել էր դատարանին՝ խնդրելով նիստն անցկացնել իր բացակայությամբ, նիստին ներկա կլինի իր շահերի պաշտպան Ս. Ասլանյանը, իսկ ինքը չի կարող ներկայանալ՝ առողջական խնդիրների պատճառով:

Ըստ ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Ասլանյանի՝ Ռոբերտ Հ.-ի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, նա տևական ժամանակ բուժվել է դատապարտյալների հիվանդանոցում:

Երբ որևէ գործի քննությունը տևում է վեց տարի, բոլորի նյարդերն ու առողջությունը տեղի են տալիս…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում