Tuesday, 09 06 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել

Հրայր Թովմասյանը աչք է փակում ապօրինությունների վրա. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Հրայր Թովմասյանը նախարար դառնալու առաջին իսկ օրերից փորձում էր հանրությանը ցուցադրել, թե որքան վճռական է իր ենթակայության տակ գտնվող համակարգում թերությունները վերացնելու հարցում: Մի անգամ նույնիսկ վաղ առավոտյան տեսախցիկների ուղեկցությամբ նոտարներին էր այցելել, տեսնելու համար, թե ով որ ժամին է գործի եկել:

Բայց կան օրինախախտումներ, որոնց վրա նախարարը ոչ միայն աչք էր փակում, այլև ամեն ինչ անում էր, որպեսզի դրանք չվերացվեն: Օրինակ, մինչև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նոտար նշանակված անձինք նույն օրենքով իրավունք ունեին իրենց զբաղեցրած գրասենյակների տարածքը տնօրինել անհատույց:

Օրենքի 91-րդ հոդվածում գրված է. «Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար»:

Այս դրույթը տարածվում է մինչև օրենքի ընդունումը, այսինքն, մինչև 2002 թվականը որպես նոտար գործողների վրա: Սակայն նախարար Հրայր Թովմասյանի օրոք և նրա թողտվությամբ գրասենյակներն աճուրդով վաճառվեցին երրորդ անձանց, իսկ հին նոտարներին ստիպեցին թանկ գներով վարձակալել նախկինում քաղաքապետարանին պատկանող այս տարածքները:

Մեր աղբյուրները վկայում են, որ մասնավոր անձանց վաճառվել են Շենգավիթի նոտարական գրասենյակը, նաև Բաղրամյան 1 պողոտայի 1-ին փակուղու 14 հասցեում գտնվող գրասենյակը: Շենգավիթում գործող երկու հին նոտարները՝ Սվետլանա Բադիրյանն ու Անահիտ Մինասյանը, այս տարածքներն այժմ վարձակալական հիմունքներով են օգտագործում:

Իսկ Բաղրամյանի վրա աշխատող Էմմա Շաբոյանը, որը նոտարական գործունեությամբ զբաղվում է 1972 թվականից, հետևապես հին նոտարներից է, իր գրասենյակային տարածքի համար ամսական վճարում է 2 հազար դոլար վարձավճար: Այս գումարը վճարվում է ոմն Էդիկ Այվազյանի, որը տարածքի սեփականատերն է: Համաձայնեք, որ վատ չէ երեք հոգուց ամսական 6 հազար դոլար հենց այնպես գրպանը դնել…»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում