Չինական Xiaomi-ն հիմնականում ներկայացել է որպես սմարթֆոններ արտադրող ընկերություն: Բջջային շուկայում շռնդալից հաջողությունից հետո սկսվեց այս ապրանքանիշի ամենատարբեր սարքավորումների՝ հեռուստացույցներից մինչև պահարանների թողարկումը: Վերջերս պարզվեց, որ արտադրվող էժան ապրանքների տեսականին կհամալրվի մոնիտորներով:
Չինական աղբյուրների համաձայն, Xiaomi-ն արդեն պատրաստում է իր առաջին՝ 23.8 դյույմ անկյունագծով և 2K (2048 × 1080 փիքսել) թույլտվությամբ մոնիտորը: Նորույթը հասանելի կլինի սկանդալային ցածր գնով՝ 120 դոլարով:
Այլ առանձնահատկություններ դեռևս հայտնի չեն, սակայն աղբյուրները պնդում են, որ Xiaomi-ն կձգտի իր մոնիտորն առանձնացնել մյուսների ֆոնին: Դրա համար մոնիտորը կարող է բարակ շրջանակ ունենալ, մետաղյա իրան և այլ տարբերակներ: