Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Քոչարյանամերձ շրջանակների ակտիվացումը չի կարող ազդել իշխանության վարկանիշի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը։

Պարոն Հովսեփյան, Ազգային ժողովում թեժ քննարկումներ են եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և այդկերպ օրենքը խախտելու հարցով։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր այս ուղղությամբ։

– Որևէ մեկի համար կարծես գաղտնիք չէ, որ Ծառուկյանը գործարար է, որն իր գործերը թողնելով է միայն գալիս խորհրդարան։ Այստեղ առավել հետաքրքիր է՝ արդյոք «Իմ քայլի» ու ԼՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունները ներդաշնակորեն կգնա՞ն սահմանադրաիրավական կարգավորումները պարտադրելու ճանապարհով։ Այդպիսի գործողությունը, սակայն, պոտենցիալ ունի վերստին միավորելու նախկին քրեաօլիգարխիկ համակարգը՝ ընդդեմ գործող իշխանության։ Բայց դա անխուսափելիորեն տեղի է ունենալու 2-3 տարի հետո, երբ նախկիններն ավելի ամրացած զգան իրենց՝ փորձելով ռևանշ վերցնել։ Ուստի քանի դեռ իշխանությունը ուժեղ է և վայելում է հասարակության բարձր վստահությունը, հատու գործողությունները, կարծում եմ, ավելի նպատակահարմար են, քանի որ խոսքը վերաբերում է քաղաքական դաշտի ու համակարգի կայացմանը։ Ի վերջո, խնդիրն ամենևին էլ Ծառուկյանին մանդատից զրկելը չէ, այլ քաղաքականության ու բիզնեսի տարանջատումը, որը պետք է ապահովվի Սահմանադրության, Ընտրական ու Կուսակցությունների մասին օրենքների փոփոխություններով, պառլամենտական լոբբինգի գործիքների ներդրմամբ։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ԲՀԿական պատգամավորները վայր դնեն մանդատները։ Ձեր կարծիքով՝ արդյոք դա հնարավո՞ր է, և ի՞նչ հետևանքներ կունենա այդ քայլը։

– Դա բացառվում է՝ մի քանի պատճառներով։ Նախ՝ խորհրդարանը դրա արդյունքում չի ցրվելու՝ անիմաստ դարձնելով սահմանադրական ճգնաժամ հարուցելու միտումը։ Այնուհետև խոսքը հարյուրավոր ինքնաբացարկների մասին է, ինչը թերևս իրատեսական չէ՝ ի հեճուկս կուսակցության առաջնորդի կամքին անվերապահորեն ենթարկվելու մասին տեղեկատվական արտահոսքերի։ Չպետք է մոռանալ նաև, որ ԲՀԿ-ն նախկին քաղաքական ու տնտեսական օլիգարխիկ համակարգում իր ուրույն տեղն է ունեցել՝ մասնակցելով ընտրություններին կաշառատվության ու վարչական ռեսուրսի չարաշահման խաղի կանոններով, ինչն էլ ինքնին հուշում է, որ քաղաքական սակարկություններով ու պայմանավորվածություններով նախկինում մանդատներ ստացող ուժերը այդ «բարիքից», առավել ևս՝ այժմ, կամովին չեն հրաժարվի։ Ի վերջո, զուտ կուսակցական շահի տեսանկյունից ԲՀԿ-ն անհամեմատելիորեն կշահեր, եթե Ծառուկյանը վերադառնար գործարարության ոլորտ։ Ի դեպ, այդ մասին դեռևս 2007թ. նույնիսկ Սերժ Սարգսյանն էր բաց տեքստով խոսում ամերիկյան դիվանագետների հետ մասնավոր զրույցներում։

Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ընդդիմությունիշխանություն աշխատանքը։

– Հայաստանում ընդդիմություն-իշխանություն ոչ պայքար կա, ոչ էլ աշխատանք՝ ըստ դասական սահմանման։ Հայաստանում կա իշխանություն, որը, իր բացթողումներով հանդերձ, լեգիտիմ է և փորձում է իրացնել իր գործառույթները։ Մինչդեռ ընդդիմության դաշտը դատարկ է։ Այսօր իշխանության հիմնական հակառակորդը նախկին համակարգի մնացուկներն են, որոնք չեն հաշտվում իշխանության կորստի հետ, բայց միաժամանակ զուրկ են հրապարակավ գործելու կարողությունից, ուստի չեն կարող լինել պիտանի ընդդիմություն՝ վարպետացած լինելով սոսկ ինտրիգների դաշտում։ Մնացած կուսակցությունները, որոնք քաղաքական են բնույթով, առայժմ իրենց տեղը չեն գտնում, քանի որ գործում են հին համակարգին բնորոշ ընդդիմության ձեռագրով ու մտայնությամբ։ Իշխանության սխալները մատնանշելու ու այլընտրանքներ առաջարկելու փոխարեն՝ այդ ուժերն ինչ-որ անհասկանալի էմոցիաների են տրվում՝ քաղաքական բանավեճը վերածելով աղմուկի։ Նախորդ տարիներին, երբ իշխանությունը չէր ձևավորվում ժողովրդի կամքով, աղմուկը տրամաբանական էր, բայց այսօր ոչ միայն նորմալ չէ, այլև բումերանգի պես հարվածում է հենց իրենց։ Առհասարակ, որքան իշխանությունն է մեղավոր քաղաքական համակարգի չկայացածության համար, այնքան էլ ընդդիմությունը։ Հետևաբար վերջինս պետք է զերծ մնա հայհոյանքից ու պիտակավորումից և սկսի աշխատել։ Չի կարելի կրկնել 1992-1994թթ. գործած սխալը և բաց թողնել քաղաքական համակարգի կայացման պատեհությունը։ Սա վերաբերում է բոլոր այն ուժերին, որոնք հրապարակային քաղաքականության մեջ են տեսնում իրենց ապագան։

Վերջին շրջանում հակաիշխանական գործունեության ակտիվացում է նկատվում նաև արտախորհրդարանական ուժերի մոտ, արդյոք այդ ուժերին կհաջողվի՞ նվազեցնել իշխանության վարկանիշը, և ի՞նչ պիտի անի իշխանությունը անցանկալի զարգացումներից խուսափելու համար։

– Իշխանության վարկանիշի տերը իշխանությունն է, ինչի վրա քոչարյանամերձ շրջանակների ակտիվացումը չի կարող ազդել, առավել ևս, երբ դա կատարվում է նման գավառական ու ոչ պրոֆեսիոնալ ձևով։ Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ից դուրս մնացած քաղաքական երանգավորում ունեցող ուժերին, ապա դրանք հրապարակային դաշտում խիստ խոցելի են։ Հայաստանում նրանց քսանամյա «վարուցանքը» հանրության մեջ հոգեբանական անասելի բարդույթ է առաջացրել, որի հաղթահարումը տարիների գործ է։ Այդ ուժերը այսօր իշխանությանը քննադատում են այնպիսի հարցերում, որտեղ իրենք ժամանակին ձախողվել են։ Եվ այդ տապալումը հանրության աչքի առաջ է եղել՝ այժմ էլ դրոշմված հավաքական հիշողության մեջ։ Ուստի անցանկալի զարգացումներ այս ճակատում ակնկալելի չեն, թեպետ նկատվում է քաղաքական դիսկուրսի վակուում, ինչը որևիցե կողմ չի ցանկանում կամ չի կարողանում լցնել։ Այստեղ արդեն հանձնառությունը իշխանությանն է, որը պարտավոր է քաղաքական, տնտեսական, արդարադատական, մշակութային օրակարգ ձևավորել երկրում։ Հակառակ դեպքում այդ վակուումը ոչ միայն կմաշի հենց իրեն՝ իշխանությանը, այլև կրկին կապաքաղաքականացնի քաղաքականությունը՝ դրանից բխող աղետալի հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում