Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Որոշ շրջանակներ Ծառուկյանին «դուխ են տվել», արդյունքում կանգնելու է նույն փոցխի վրա, հետո նորից քաշվելու է անկյուն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյան, Ազգային ժողովում թեժ քննարկումներ են եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և այդկերպ օրենքը խախտելու հարցով։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր այս ուղղությամբ։

– Հեղափոխության իմաստը ո՞րն էր: Եթե մեր երկրում տեղի է ունեցել ոչ թե սովորական իշխանափոխություն, այլ իսկապես հեղափոխություն, և եթե տեղի ունեցածը ֆեյք-հեղափոխություն չէր, ապա մեկ տարի անց բոլոր օլիգարխները պետք է քաղաքականությունից արդեն դուրս դրված լինեին և այսօր սահմանափակվեին միմիայն ձեռնարկատիրական գործունեությամբ՝ միջին և փոքր ձեռնարկատերերի հետ հավասար պայմաններում: Եթե ինչ-ինչ պատճառներով դա մինչև հիմա չի արվել, և օլիգարխն իր ներկայությամբ խորհրդարանում շարունակում է կասկածի տակ դնել հեղափոխության իսկությունը, ապա գոնե ուշացումով, գոնե այսօր պետք է լուծում տալ այս հարցին:

Մի՞թե Գագիկ Ծառուկյանի բիզնեսի օգտին Հայաստան ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի գների կարգավորման կապակցությամբ Ծառուկյանի անձնական օգտագործման պատգամավորական խմբակցության ակտիվությունը պետք է բոլորին ապացուցեր, որ օլիգարխի ենթակայության տակ գտնվող պատգամավորները միշտ օգտագործվում են այնպես, ինչպես օգտագործվեցին նրա վարձու թիկնապահները 2008 թվականի մարտի 1-ի սպանդի ժամանակ: Եթե օլիգարխը հրամայում է «ֆաս», ապա այս պատգամավոր կոչվածները հարձակվում են այնպես, ինչպես կաներ ցանկացած վարձու մարդասպան: Եթե հրաժարվում են անվերապահորեն ենթարկվել օլիգարխին, եթե ինքնուրույն մտածելու ձգտում են ցուցաբերում, ինչ-որ քաղաքական գաղափարներով են առաջնորդվում, ապա նրանց կանչում են «կոնյաչնի» ու այնտեղ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով զրկում պատգամավորությունից:

Անցումային արդարադատության մարմինների ստեղծումից հետո Ծառուկյանն ու իր խնամի Հովիկ Աբրահամյանը պետք է պատասխան տան, թե այդ ինչպես եղավ, որ 2012 թվականի ընտրություններին ԱԺ ընտրված մի քանի պատգամավորներից կարողացան կորզել ինքնաբացարկի դիմումներ: Այսինքն՝ մարդիկ մասնակցել են դժվարին ընտրապայքարի, ընտրվել են պատգամավոր, իսկ հետո հոժար կամքո՞վ են մանդատը վերցնելուց հրաժարվել և իրենց տեղը խորհրդարանում զիջել Մարտի 1-ի սպանդի անմիջական կազմակերպիչներից մեկին՝ այն ժամանակվա ներքին զորքերի հրամանատար, գեներալ ԳԳ-ին: Փաստ է այն, որ եթե տարբեր հանցագործ ձևերով մեզանից չխլեին մանդատները, ապա Մարտի մեկի սպանդի հանգուցային դեմքերից մեկը, որին ստիպված էին «թաքցնել» նախընտրական ցուցակի հետնամասում, չէր մտնի ԱԺ և չէր ստանա անձեռնմխելիություն:

Բոլորիս ինքնաբացարկների դիմումները վավերացրել է միևնույն պետական նոտարը՝ Հովիկ Աբրահամյանի դուստրը, և վավերացրել է Գագիկ Ծառուկյանի «կոնյաչնիում»՝ նրա վսեմաշուք ներկայությամբ: Իսկ Սերժիկ Սարգսյան ավազակապետը, «Ժողովուրդ» թերթում հրապարակված ինֆորմացիոն արտահոսքի համաձայն, մեկնաբանել էր այս պատմությունը՝ ասելով, թե Հմայակ Հովհաննիսյանը «անաղուհաց մարդ ա»: Իրենց տերմինաբանությամբ՝ եթե կաշառք չես վերցնում կամ չես տալիս, ուրեմն անաղուհաց մարդ ես… Հիմա ես առաջարկում եմ ՀՀ դատախազին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արխիվից հանել ինքնաբացարկի մասին բոլոր մեր դիմումները և պարզել, թե այդ ինչպե՜ս ստացվեց, որ դրանց իսկությունը վավերացրել է նույն պետական նոտարը՝ Հովիկ Աբրահամյանի դուստրը: Հետո պարզել, թե ինչ հանգամանքներում են կազմվել այդ ինքնաբացարկի դիմումները, որից հետո անհրաժեշտ կլինի հարուցել քրեական գործ այս հանցախմբի՝ իրական մաֆիայի դեմ: Իմ այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան հայտարարություն հանցագործության մասին: Եկել է երկիրը այս մաֆիայից փրկելու ժամանակը…

– Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանը պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։ Արդյոք ԲՀԿ-ն կգնա՞ քաղաքական ճանապարհով, թե՞ կփորձեն խափանել ԱԺ աշխատանքը։

– Եթե Դուք լինեիք այլմոլորակային և ինձ այս հարցը տայիք, ես գուցե չզարմանայի, բայց այս երկրում Սերժ Սարգսյանը բոլորիս աչքի առջև է հաշվել Գագիկ Ծառուկյանի ատամները: Հիշում եք, թե ինչպես չորս տարի առաջ Սերժին «չարիքի առանցք» անվանելուց հետո մեր «հերոսը» ձեռք քաշեց իր կուսակցությունից ու վերջում վախվորած նապաստակի նման հայտարարեց, որ ընդհանրապես է հեռանում քաղաքականությունից: Չե՞ք հիշում, որ ի՛ր ԲՀԿ-ին էլ, ի՛ր պատգամավորական խմբակցությանն էլ հանձնարարեց պաշտպանել 2015 թվականի հանրաքվեին Սերժիկի Սահմանադրությունը: Չնայած որ մինչև «քոթակվելը» և՛ ինքը, և՛ իր «կրեածիվ» Նառան երդում էին կերել, որ մինչև վերջ պայքարելու են Սերժի իշխանավարությունը հավերժացնելուն կոչված սահմանադրական չարեփոխումների դեմ: Կամ չե՞ք հիշում՝ ինչպես դրանից երկու տարի առաջ էլ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվեց 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրվելու մտադրությունից: Էլի վախեցավ Սերժից, հանեց իր թեկնածությունն ու… «իջավ ծովի հատակը՝ մինչև անցնի վտանգը»:

Այո, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր 2015 թվականի փետրվարին հավատում էին, որ Ծառուկյանը կպայքարի Սերժի դեմ մինչև վերջինիս գահընկեցությունը, ինչպես դա 2018 թվականին փայլուն կերպով արեց Նիկոլ Փաշինյանը, մոռացել էին, որ դրանից ընդամենը երկու տարի առաջ՝ 2013 թվականին, Ծառուկյանը վերջին պահին վախեցավ և խույս տվեց նախագահի աթոռի համար ընտրապայքարից: Մարդիկ, իսկապես, կարճ հիշողություն ունեն, այլապես երկրորդ անգամ չէին խաբվի, սակայն այժմ մենք ավելի շուտ ականատես ենք ոչ թե խաբեության, այլ ինքնախաբեության արարի: Հիմա որոշակի օտարերկրյա շրջանակներ Ծառուկյանին «դուխ են տվել», և արդյունքում ինքը կանգնելու է նույն փոցխի վրա, որից հետո նորից քաշվելու է անկյուն՝ այս անգամ մեկընդմիշտ: Չի բացառվում, որ դա կլինի բանտախցի անկյունը, քանզի Ծառուկյանը շուտով ստիպված է լինելու ներգրավվել որպես կասկածյալ, իսկ հետո մեղադրյալ Մարտի 1-ի գործով: Հանրահայտ փաստահավաք խմբի կողմից 2008 թվականին հանցագործության թարմ հետքերով կատարված բացահայտումները ոչ ոք չի հերքել՝ դրանք սպասում են իրենց օբյեկտիվ դատաիրավական գնահատականին…

– Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ԲՀԿ-ական պատգամավորները վայր դնեն մանդատները։ Ձեր կարծիքով՝ արդյոք դա հնարավո՞ր է, և ի՞նչ հետևանքներ կունենա այդ քայլը:

– Եթե Գագիկ Ծառուկյանն ու իր «նապաստակները» վախեցան մինչև վերջ կանգնել հեղինակազրկված, ընտրակեղծարարության միջոցով իշխանությունը զավթած ու ժողովրդի ատելությանն արժանացած Սերժ Սարգսյանի ու նրա աշոտյան- շարմազանովների դեմ, ապա ինչպե՞ս կարելի է նույնիսկ տեսականորեն ենթադրել, որ նրանք պատրաստ են ընդդիմանալ ժողովրդի կողմից ընտրված վարչապետին: Եթե նրանք համարձակվեն դա անել, ուրեմն իմացեք, որ Սերժ Սարգսյանի օրինակով Նիկոլ Փաշինյանը նույնպես օգտագործում է Ծառուկյանին կեղծ ընդդիմության դերում: Բայց ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ այս անգամ Ծառուկյանին չի հաջողվելու մազապուրծ լինել կեղծ ընդդիմություն դառնալու միջոցով: Ծառուկյանի աշխարհաքաղաքական հովանավորները Սերժին կարգի հրավիրելու կամ կախման մեջ պահելու, այլ ոչ թե պաշտոնից հեռացնելու նպատակ էին հետապնդում: Նիկոլի պարագայում պատկերն այլ է, և Գագիկ Ծառուկյանի կասկածելի ծառայություններն այլևս պահանջված չեն կարող լինել: Ինչպես դա տեղի ունեցավ 2015 թվականին, շուտով Ծառուկյանը հանդես կգա մի խոհեմ հայտարարությամբ, որով հրաժեշտ կտա քաղաքականությանն ու իր խմբակցության անդամներին նորից ներքին կարգով կպատգամի ծառայել օրվա իշխանություններին:

– Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն աշխատանքը։

– Քաղաքական դաշտը մեզանում բնականոն եղանակով՝ գաղափարական առաջնահերթությունների պարզաբանման հիման վրա չի ձևավորվել, այլ ձևավորվել է քրեաօլիգարխիկ համակարգի մանիպուլյատիվ ազդեցությամբ: Հիմա «մաքուր էջից» պետք է ձևավորվի նոր քաղաքական-գաղափարական սպեկտր, ինչի համար տարիների ընթացքում քաղաքական դաշտը այլասերած օլիգարխիկ կուսակցությունները, քարոզչամիջոցներն ու հայտնի կուսակցական հեռուստաընկերությունները պետք է անցնեն պատմության գիրկը: Նույն ԲՀԿ-ում կան խելացի, ուշիմ մարդիկ, և նրանց պետք է ազատագրել Ծառուկյանի ապագաղափարական ու ապաքաղաքական ճիրաններից:

Ես հիշում եմ 2005 թվականին, երբ Ծառուկյանը նոր էր տիրացել ԲՀԿ-ին, որը, ինչպես գիտեք, ինքը չի հիմնադրել, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական հաղորդումների խմբագրությունը կազմակերպել էր ռադիոկամուրջ երեք կովկասյան երկրների քաղաքագետների մասնակցությամբ: Հայաստանից մասնակցում էի ես, իսկ ռադիոկամուրջը նվիրված էր «Օլիգարխը կուսակցություն է գնել» թեմային: Ինչպես պարզվեց, նկատի ունեին Գագիկ Ծառուկյանի կողմից ԲՀԿ-ի գնումը: Ասեմ, որ այդ ռադիոկամուրջից հետո՝ հետագա տարիներին, ես հույսեր ունեի, որ Ծառուկյանի մասնակցությունը հայաստանյան քաղաքական կյանքին կհաջողվի ժամանակի ընթացքում դարձնել քաղաքակիրթ՝ հաղորդելով դրան գաղափարական իմաստներ: Պարզվեց, որ դա իրականում անհնարին է. ավելի հեշտ է ուղտին անցկացնել ասեղի անցքով, քան արդարացնել խոշոր ձեռներեցի՝ կուսակցապետ կամ քաղաքական առաջնորդ դառնալու հավակնությունները: Դա ամենաանշնորհակալ ու ամենադժնդակ գործն է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում