Այսօր Ժնևի ավտոսրահում Rolls-Royce Motor Cars-ը հանրության դատին է ներկայացրել Ghost Series 2nd-ը:
Աչքի է զարնում ավտոմեքենայի առջևի լուսարձակների դիզայնը`շնորհիվ ցերեկային ընթացիկ լույսերի, որոնք մեքենայի առջևի մասում նոր վիզուալ կերպար են ստեղծում:
Բամփերը կաղապարին հավելյալ բարձրության և լայնության ազդեցություն է հաղորդում: Առջևի օդորակիչներն էլ իրենց հերթին ապահովում են առջևի անիվների արգելակման համակարգի ավելի արդյունավետ սառեցումը:

Ավտոմեքենան ունի հանգստի և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Wi-Fi համակարգը Ghost Series 2-ը վերածում է շքեղ գրասենյակի, իսկ արբանյակային նավիգացիոն համակարգն ավտոմեքենային ավելի շատ դինամիկություն է հաղորդում:












































