Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրությունը թարգմանվել է արաբերեն՝ Եգիպտոսի սահմանադրական աշխատանքներին օգտակարություն հաղորդելու համար։
Եգիպտոսի Մշակույթի նախարարության շրջանակներում ձևավորվել է հատուկ խորհուրդ՝ Թուրքիայի Սահմանադրությունն արաբերեն թարգմանելու համար։ Դրա կազմում ներառվել են իրավաբաններ, լեզվաբաններ, գիտնականներ և փորձագետներ, որոնք էլ ամբողջությամբ արաբերեն են թարգմանել 1982 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված Թուրքիայի «ռազմական» սահմանադրությունը։
Սակայն թարգմանված տարբերակում տեղ են գտել 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքում Թուրքիայի Սահմանադրությունում կատարված բոլոր ուղղումները։









































