Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը մասնակցեց ակումբի հաղթական խաղին:
Շվեդիայի առաջնության 6-րդ տուրում Չալըշըրի «Գետեբերգ»-ը հյուրընկալվելիս մրցեց «Սիրիուս»-ի հետ և հաղթեց 2:4 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի անդամը՝ Անդրե Չալըշըրը, թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Գետեբերգ»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է: