Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ կիսաթեթև քաշային Արամ Ավագյանը հերթական հաղթանակն է տարել: Լաս Վեգասում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի ժամանակ նա պարտության է մատնել ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզային պաշտպանելով WBC Internnational Silver գոտին:
Ավագյանի օգտին հաղթանակը գրանցվել է մրցավարների միաձայն որոշմամբ:
Արամ Ավագյանն պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 10 մենամարտ չկրելով ոչ մի պարտություն: