Thursday, 18 04 2024
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»

Որոշ տաքգլուխներ հնարավոր է դատավարությանը զուգահեռ ինչ-որ գործողություններ իրականացնեն, բայց ճահճում կխորտակվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։

– Պարոն Մարգարյան, Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների գործն արդեն դատարանում է, շուտով կսկսվի դատաքննությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

Լինելով իրավաբան և քիչ թե շատ ծանոթ լինելով քրեադատավարական օրենքներին՝ ասեմ հետևյալը. եթե գործն ուղարկվել է դատարան, ուրեմն նախաքննական մարմինը դատախազությանը  ներկայացրել է փաստերը, իսկ դատախազությունը անհիմն ապացույցներով չէր հաստատի քրեական գործը։ Ուզում եմ ասել, որ ես համոզված եմ՝ քրեական գործը հիմնավոր է, կան հիմքեր, եթե չլինեին, չէր հաստատվի ու դատարան չէր ուղարկվի։

Հիմա ի՞նչ սպասել դատարանից։ Ես մեկ անգամ ասել եմ և կրկնեմ, որ դատական համակարգը պետք է հիմնովին փոխվի։ Այսօր դատավորների մեծ մասը, լինելով կաշկանդված, տեսնելով, թե երկրում իրադարձություններն ինչպես են զարգանում հակակոռուպիցոն ոլորտում, կարծես թե սթափ կամ զգուշավոր վիճակում է։ Նրանք կաշխատեն օրենքի շրջանակներում քննություն տանել, ապացույցներով ներկայացված հիմնավորել ու օբյեկտիվ որոշում կայացնել։ Ոչ թե նրա համար, որ դատաիրավական համակարգում հեղափոխություն է տեղի ունեցել, այլ նրանք, լինելով կաշկանդված, համոզված եմ՝ սթափ կմտածեն ու օբյեկտիվ որոշում կկայացնեն։

– Հաշվի առնելով Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների ռեսուրսները՝ ի՞նչ սպասել դատարանից դուրս։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Նրանք չունեն այնպիսի ռեսուրս, որ ինչ-որ խոշոր գործողություններ ծրագրեն։ Մեր բնակչության զգալի մասն իրենց նկատմամբ ատելությամբ է լցված, սոցիալական, բարոյական այս դժվար վիճակն իրենք են ստեղծել, ու հիմա հույս դնեն, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, ու ինչ-որ իրադարձություններ կլինեն՝ անիմաստ զբաղմունք է։

Մյուս կողմից էլ՝ սխալ կլինի ասել, որ նրանք ռեսուրս չունեն, ունեն հեռուստաընկերություններ, ունեն ՀՀԿ-ի բեկորները, ճիշտ է՝ քանդվել է, բայց ինչ-որ բեկորներ կան։ Վերջերս մի քանի երիտասարդ են բերել ու ուզում են ցույց տալ, թե շարքերը համալրվել են։ Իհարկե, այնտեղ կան մարդիկ, որոնք բավականին զարգացած ու կիրթ են, և եթե Հանրապետական կուսակցությունից դուրս կամ ինքնուրույն գործեին, այսօր այդ ճահճի մեջ չէին հայտնվի. ես անուններ չեմ տա, բայց կան տղաներ, ում նկատմամբ ես դրական վերաբերմունք ունեմ։ Իսկ ընդհանուր կուսակցությունը ճահճում է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և հույս փայփայեն, որ վաղը կամ մյուս օրը ինչ-որ բան կանեն՝ անիմաստ է։ Անցած տարվա հեղափոխությունից հետո ասում էին, որ Փաշինյանը երկու ամիս կդիմանա, բայց արդեն մեկ տարի է անցել, և նա շարունակում է կառավարել։ Իհարկե, գուցե բոլորի սպասելիքներն ամբողջությամբ չեն բավարարվել, բայց պետք է հասկանալ, որ կան խանգարող էլեմենտներ՝ առաջին հերթին Հանրապետականն ու նրա բեկորները, «օլիգարխները», ովքեր Քոչարյանի հետ բաժնեմաս ունեն, ովքեր նրանց օրոք բարձրացել են, հովանավորչության ներքո ստեղծել են ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ։ Բայց մտածել, որ նրանք կմիավորվեն կամ իրենցից ուժ են ներկայացնում՝ չարաչար կսխալվեն, ճահճում վերջնականապես կխորտակվեն։

– Հնարավո՞ր է նրանք երկրում ապակայունացնող իրավիճակ ստեղծեն։

– Գնալ այդպիսի մեթոդների ու բախումներ հրահրել՝ անիմաստ է, ժողովուրդը դրան չի գնա։ Ատելությունը խորն է և դեռ շատ երկար կտևի, մարդկանց ենթագիտակցույթան մեջ տպավորվել են որպես թալանչիներ ու ավազակներ։ Մարդիկ հիշում են Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը, 2004 թվականի ապրիլի 13-ի գիշերը. հիմա մտածել, որ նրանք կգնան բախումների՝ չեմ կարծում։ Գուցե առանձին էպիզոդներ լինեն, որոշ տաքգլուխներ ու վարձկաններ կարող են փողի կամ թմրանյութի ազդեցության տակ ինչ-որ բան անել՝ նրանք լավ փորձ ունեն։ Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ես ամբողջ գիշեր ամբոխի մեջ եմ եղել և տեսել եմ, թե այդ զորքը ինչ է իրականացրել, ջարդող և հարձակվող մասսան ադեկվատ չէր, լուրջ վիճակում չէր. նախկին ռեժիմը միշտ այդպես է վարվել։ Այստեղ ես ուղղակի կոչ կանեի ուժային կառույցներին ուշադիր լինել ու հետևել իրադարձություններին ու թույլ չտալ, որ նման զարգացումներ տեղի ունենան։

Մենք վերջերս ենք քաղխորհրդի նիստ արել ու միանշանակ որոշել ենք, որ որևիցե բախում թույլ չենք տալու, նոր արյուն չպետք է թափվի։ Հիմա, երբ փորձ է արվում նախկին եղածը շտկել ու կարգի բերել, անթույլատրելի է նման զարգացումներ թույլ տալը։

Եթե այդպես լինի, մենք փողոց դուրս կգանք ու թույլ չենք տա որևիցե նման քայլ ձեռնարկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում