Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Թուրքիան պայքարում է ճշմարտության դեմ, քանի որ վախենում է արդարադատությունից

Օսմանյան կայսրությունում շուրջ 100 տարի առաջ հայերի զանգվածային կոտորածների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը, կարծես, նոր թափ է ստանում: Մեծ Եղեռնի անմեղ զոհերի ոգեկոչման հերթական՝ 104-րդ տարելիցի նախօրեին Իտալիայի խորհրդարանը ձայների 382 կողմ, 0 դեմ և 48 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ապրիլի 26-ին արդեն Պորտուգալիայի խորհրդարանը նմանատիպ բանաձև ընդունեց: Պորտուգալիան, այսպիսով, դարձավ 32-րդ երկիրը, որը պաշտոնապես ճանաչում է հայության դեմ պետական մակարդակով իրականացված հանցագործությունը և կոչ է անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել իրենց պատմությանը: Այս 32 պետություններից բացի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև միջազգային 7 կազմակերպություններ:

Ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է բեկումնային լինել

Վերջին տարիներին այս գործընթացում ամենանշանավոր իրադարձություններից և նվաճումներից մեկն, անշուշտ, Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևն էր 2016 թ. հունիսի 2-ին, որով գերմանական խորհրդարանը ընդունեց Գերմանիայի մեղսակցությունը հայերի զանգվածային ջարդերին Օսմանյան Թուրքիայում և կոչ արեց նույնը անել պաշտոնական Անկարային: Թուրքիայի ղեկավարության վարքագիծը, սակայն, ցավոք սրտի, թույլ չի տալիս հույս ունենալ, որ մոտակա տարիներին նման բան կարող է լինել: Մասնագետներից շատերը կարծում են, որ ընդհանրապես այս հարցում բեկումնային կարող է լինել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն ու դատապարտելը: ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչպես և կանխատեսվում էր, այս տարվա՝ 2019 թ. իր ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, բայց փոխարենը կիրառել է «Մեծ Եղեռն» բառակապակցությունը լատինատառ հայերենով (Meds Yeghern):

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը և ոգեկոչում նրանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկից», – իր ուղերձում մասնավորապես նշել է Թրամփը:

Շատ հայ վերլուծաբաններ, ի դեպ, կարծում են, որ այդքան էլ կարևոր չէ՝ ԱՄՆ-ի նախագահը կարտաբերի՞ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, թե՞ ոչ, որովհետև թե՛ Թրամփը և թե՛ նախորդ նախագահներն իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում իրենց ձևակերպումներով, հայերի զանգվածային կոտորածների նկարագրությամբ, ըստ էության, տվել են ցեղասպանության բնորոշումը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դժգոհ է Թրամփից

Ամերիկայի հայ համայնքը, սակայն, գոհ չէ նախագահ Թրամփի հայտարարությունից: Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն տարածեց ապրիլի 24-ին՝ նշելով, որ երրորդ տարին անընդմեջ նախագահ Դոնալդ Թրամփը իր ապրիլքսանչորսյան ուղերձում պատշաճ կերպով չի դատապարտում Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների և այլ քրիստոնյա ժողովուրդների ոչնչացումը: Բայց ընդհանուր գործընթացից Հայ դատի առաջնորդներն ու ակտիվիստները գոհ են և հավատում են, որ մի օր ամբողջ աշխարհը կճանաչի հայ ժողովրդի դեմ իր իսկ հայրենիքում իրականացված սարսափելի հանցագործությունը:

Թուրքիան «մատի» վիճակում է

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Իտալիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերի մասին՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ընդգծեց, որ ամեն մի նոր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով Թուրքիան գնալով ավելի է մեկուսանում:

«Նրանք տեսնում են գլոբալ խաղատախտակը և գիտեն, որ կորցնում են իրենց ուժն ու դիրքերը: Նրանք հուսահատության մեջ են, շախմատային լեզվով ասած՝ «մատի» վիճակում են, որովհետև այդքան մեծ ջանքեր գործադրելով ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ՝ նրանք գիտեն, որ, միևնույն է, չեն կարող խոչընդոտել արդարադատության կայացմանը», – նշեց Համբարյանը:

Ցեղասպանության ժխտումը սպառնալիք է Հայաստանին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը ապրիլի 24-ին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին: Էրդողանը լկտի և ցինիկ արտահայտություններ էր իրեն թույլ տվել մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին՝ ասելով, թե «Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում»: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ ապրիլի 24-ին նման հայտարարություն անելը հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից:

Արամ Համբարյանը ողջունում է Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը Էրդողանի հայտարարությանը. «Բոլոր հայերը՝ մեր հայրենիքում և ամբողջ աշխարհով մեկ, ընդհանուր պատասխանատվություն են կրում կոտրելու Թուրքիայի ժխտողականությունը՝ հաստատելով Հայոց ցեղասպանության պատմությունը և թույլ չտալով Անկարային խոչընդոտել արդարադատությանը այս հանցագործության համար: Այս համատեքստում մեզ համար միշտ ուրախալի է տեսնել ուժեղ ղեկավարություն Երևանից: Մենք բոլորս էլ գիտենք, որ ցեղասպանությունը անպատիժ թողնելու՝ Անկարայի ստեղծած նախադեպը սպառնալիք է Հայաստանին և բոլոր ազգերի անվտանգությանը: Հետևաբար, ցեղասպանության ժխտման դեմ պայքարը ավելի շատ ապագային է վերաբերում, քան թե անցյալին. ազգային անվտանգության մարտահրավերը շատ ավելի մեծ է, քան ազգային հիշատակը»:

Թուրքիան վախենում է արդարադատությունից

Այս վերջին օրերին մեկ այլ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ՝ կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի հետ:

Մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե իբր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը խոստացել է հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆին ֆինանսապես աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձևի առաջխաղացմանը: Շուտով, սակայն, պարզվեց, որ տեղեկությունը կեղծ է: Ադամ Շիֆը հայտարարեց, որ իր անունից գործող կեղծ կայք է բացվել և իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է տարածվել իր և Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդիպման մասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը այս դեպքը ևս դիտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության շրջանակներում:

Համբարյանը հետևյալ կերպ է մեկնաբանում տարածված ապատեղեկատվությունը. «Անկարայի դաշնակիցները կեղծ լուրեր են տարածում ավելի քան մեկ դար, ինչը հանցագործությունը թաքցնելու ամենախոշոր ու ամենաերկարատև դեպքն է համաշխարհային պատմության մեջ: Նրանք պայքարում են ճշմարտության դեմ, քանի որ վախենում են արդարադատությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում