Չպետք է վախենալ եւ գյուղում պետք է ստեղծել մեծահարուստ գործարարներ: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը:
«Նախկինում կալվածատերեր էին ասում, բայց մենք պետք է գնանք դրան: Փոքր տնտեսությունների զարգացումը դժվար է լինելու, իսկ խոշորացումը, մեծահարուստ ձեռներեցի ստեղծումը գյուղում, գուցե կարող է սկզբում ավելի խորացնել բեւեռացումը, բայց հետագայում մարդկանց աշխատանք տալով, գյուղը զարգացնելով այդ մարդկանց գոյությունը կարդարացվի եւ մենք կունենանք քաղաքակիրթ գյուղ: