Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Վտանգը ներսից է, Նիկոլի թիմի 30-40 տոկոսը պլաստիլինից է. Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, Մարտի 1-ի գործով  նախկին բարձրաստճան պաշտոնյաների մասով նախաքննությունն ավարտվել է, և գործն արդեն դատարանում է։ Ի՞նչ սպասել այս դատավարությունից։

– Ես կարծում եմ, որ այս գործով փորձ կարվի բացահայտել սահմանադրական կարգը տապալելու մասը։ Սպանությունների  մասով նախաքննության մարմինը լիարժեք ապացույցներ չի կարողանում ձեռք  բերել, որովհետև նախկին իշխանությունները հիմնական ապացույցները մաքրել են։ Շատ կարևոր է սահմանադրական կարգի տապալման վերականգնումը. պետության հիմքը դա է։ Կարծում եմ՝ քննությունը ճիշտ կընթանա, փաստերը շատ ակնառու են, որովհետև բանակը հանել են ժողովրդի դեմ, նույնիսկ օլիգարխները ֆինանսավորել են զինվորականներին՝ յուրաքանչյուրին 50 հազարական դրամ, դա ընդունեց նաև Քոչարյանի պաշտպանը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացվում, Նիկոլ Փաշինյանն այսկերպ ապացուցում է, որ երկրում օրենքի գերակայություն է հաստատվելու, օրենքը չի հարցնելու՝ ինչ դիրք ես ունեցել, ինչ պաշտոն, յուրային ես թե ոչ։ Բոլորն իրենց արածի համար պատասխան են տալու, բայց բեռը շատ ծանր է, պետք է քիչ-քիչ առաջ շարժվել։ Այս գործով մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ մաքրում ենք մեր հետքերը, ժողովուրդն է այսուհետ որոշելու, թե երկիրն ինչ ընթացքով կգնա։

Սպասենք ու կտեսնենք. երեք նախագահներն էլ հարցաքննվելու են՝ տարբեր մասերով, դատավարության ընթացքում նոր հանգամանքներ ու փաստեր ի հայտ կգան։

– Քոչարյանն ահռելի մեծ ռեսուրսներ ունի, ի՞նչ եք կարծում՝ ինչ քայլերի կդիմի այս ընթացքում իր կողմնակիցների միջոցով։

Իհարկե, Քոչարյանը երկիրը կողոպտելով, ֆանտաստիկ հարստության տիրապետելով՝ վերցրել է հեռուստաալիքները. նրանք փորձում են նոր իշխանություններին մեղադրել՝ իբրև թե նորերը երկիրը տանում են կործանման։ Նրանք վարձկաններ ունեն, որոնք այս ընթացքում կփորձեն ստեղծել տպավորություն՝ իբրև թե Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ Բայց նրան չի հաջողվի. Քոչարյանը շատ մեծ հանցանքներ է գործել մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ու պետք է կանգնի դատարանի առաջ։ Աշխարհին պետք է ապացուցենք, որ մենք իսկապես օրենք հարգող պետություն ենք։

– Բայց, կարծում եք, նրա աջակիցները կարո՞ղ են լուրջ գործողություններ իրականացնել։

– Ոչինչ էլ չեն կարող անել։ Ասում են՝ իբրև թե Քոչարյանը շտաբներ է  բացում, ֆինանսավորում մարդկանց, որ փողով ցույցեր անեն, բայց որևէ հաջողություն չեն ունենալու։ Ընդամենը 5 ամիս առաջ տեղի ունեցան ընտրություններ, ու այդ ընտրությունների հետ կապված որևէ կուսակցություն, որևէ դիտորդ բողոք չներկայացրեց։ Ընտրություններն անցան բացարձակ թափանցիկ, այդ ուժը 70 տոկոս ձայն է ստացել, ի՞նչ պետք է անեն՝ զենքով իշխանությո՞ւն գրավեն։ Ո՛չ, դա չեն կարող անել։ Այս իշխանությունը կմնա այնքան, մինչև իր ժամկետը լրանա։ Եթե նույնիսկ գա մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ձախողվել է, ու հրաժարական տա, միևնույն է՝ վարչապետ է նշանակվելու իրենց ներսից, իրենք էլ խորհրդարանում մեծամասնություն ունեն։ Հայաստանում միայն մեկ ընտրություն կա՝ խորհրդարանական ընտրություններ: Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ժողովուրդը նոր քաղաքական ուժ չի ընտրելու, խորհրդարանը նոր վարչապետ է նշանակելու։ Մնացած բոլոր հնարքները՝ Ծառուկյանի ու մյուսների խաղերը, ապարդյուն են լինելու։

Ես կարծում եմ՝ հիմա Նիկոլ Փաշինյանի հիմքերը խախուտ են, որովհետև նրան չհաջողվեց ստեղծել արդյունավետ առաջընթաց ապահովող համակարգ, նա դեռ հին համակարգի վրա է, որն էլ քայքայում է նրա հիմքերը։ Բայցի դրանից՝ Նիկոլի համար մեծ վտանգ է ներկայացնում նաև իր ձևավորած թիմը։

– Որովհետև անփո՞րձ են։

Եփված չեն, կյանքի մեծ փորձ չունեն։ Ես մտավախություն ունեմ, որ ցանկացած պահին հնարավոր է՝ նրանց մեծ մասից բեկորներ առաջանան, եթե զգան, որ հանկարծ Նիկոլը թուլանում է։ 30 տարվա մեջ մենք շատ բան ենք տեսել, ցանկացած նոր իշխանություն ձևավորվել է նաև նախկինի բեկորներով։ Իմանալով, որ իրենք իշխանությունը կորցնում էին, գրքույկները վառեցին անցան ՀՀՇ-ի շարքերը, հետո դավաճանեցին անցան ՀՀԿ-ի շարքերը, նրանք էլ՝ ՔՊ-ի։ Եթե դավաճանը յուրայինին դավաճանում է, քեզ էլ կդավաճանի։ Նիկոլ Փաշինյանի ստեղծած կառույցի, նրա թիմի 30-40 տոկոսը պլաստիլինից է, հանգիստ կարող են ծռմռվել վերև ու ներքև. վտանգը գալու է ոչ թե դրսից, այլ ներսից, նրա կառույցը խախուտ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում