Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Ռուսաստանը չի պատրաստվում կռվել Ադրբեջանի հետ․ Սու-30 կործանիչները Թուրքիային զսպելու համար են

«Սու-30ՍՄ կործանիչներն ընդհանուր առմամբ կուժեղացնեն Հայաստանի պաշտպանությունը, Հայաստանը կունենա լուրջ ռազմաօդային ուժեր։ Դրանց քանակն, իհարկե, բավարար չէ [Թուրքիայի դեմ] հարձակողական ռազմական գործողություն իրականացնելու և Կարսն ու Էրզրումը ազատագրելու համար։ Իսկ Ադրբեջանի դեմ կարելի է ինչ-որ բան անել, թեև պետք է զգույշ լինել, որովհետև Ադրբեջանն ունի հակաօդային պաշտպանության համակարգ»։

Երևանի հարևանությամբ տեղակայված «Էրեբունի» ավիաբազան նոր, ժամանակակից բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ մոդելի ռուսական կործանիչ ինքնաթիռներով համալրելը, մասնագետների կարծիքով, կարող է որոշակի ազդեցություն ունենալ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա։ Խոսքը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, այլև ռեգիոնալ այլ ազդեցիկ խաղացողների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Թուրքիայի, արտատարածաշրջանային ուժերի մասնակցությամբ և ազդեցությամբ տարածաշրջանում առաջացած բարդ փոխդասավորության մասին է։

Խնդիրը հետևյալն է։ Եթե հավատանք ՏԱՍՍ պետական գործակալության աղբյուրին՝ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել հնացած ՄիԳ-29 ինքնաթիռների ավիապարկը թարմացնել ավելի նոր, բազմաֆունկցիոնալ կործանիչներով։ ՀՀ ԶՈՒ-ն էլ, իր հերթին, երկրի պաշտպանական քաղաքականության փոփոխության գործընթացի շրջանակներում քայլեր է ձեռնարկում հզորացնելու հայկական օդուժը՝ Ռուսաստանից պատվիրելով նույն Սու-30 կործանիչներից։ Ռուսաստանը ֆորմալ առումով Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց, մյուս կողմից, բավական խոր ռազմական, քաղաքական, տնտեսական, կարելի է ասել՝ ռազմավարական բնույթի հարաբերություններ ունի Հայաստանի դեմ թշնամական քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական դաշնակիցներ և «եղբայրներ» են՝ էթնիկ ընդհանրության հիման վրա, բայց որքան էլ այս երկու պետությունները քաղաքականապես, տնտեսապես, ռազմականապես իրար սերտաճած լինեն, այնուամենայնիվ, Հայաստանի անվտանգության սպառնալիքների դասակարգման մեջ դրանք որոշակիորեն տարանջատված են, և որպես Հայաստանի ու Արցախի թիվ մեկ ռազմական սպառնալիք ընդունված է համարել Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ այսպես ասած՝ սցենարի կամ պլանի, ռուսական զորքերը, ռուսաստանցի փորձագետների մեծամասնության կարծիքով, Հայաստանում են Թուրքիային «զսպելու» համար, և դժվար թե հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման պարագայում ուղղակիորեն օգտագործվեն Ադրբեջանի դեմ։ Կան նաև փորձագետներ, ովքեր Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը ավելի լայն՝ աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում են տեսնում։ Հայ վերլուծաբաններից մեկը նախորդ շաբաթ հրապարակված իր հոդվածում Սու-30-ների տեղակայման ռուսական որոշումը կապել է Հայաստանին զենք վաճառելու՝ Միացյալ Նահանգների մտադրության հետ, որի մասին նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում հայտարարել էր Սպիտակ տան ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը։

– Պարոն Ֆելգենհաուեր, ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուրներն ասում են, թե Ռուսաստանը պատրաստվում է թարմացնել «Էրեբունու» ռուսական ավիապարկը նոր կործանիչներով։ Ձեր կարծիքով՝ սա հավաստի՞ տեղեկություն է։

– Ես կարդացել եմ այդ տեղեկությունը։ Կարծում եմ՝ այո, ամենայն հավանականությամբ, ավիապարկը կթարմացվի։ Համենայն դեպս, դրա իմաստը կա, քանի որ Սու-30ՍՄ-ը բավական ժամանակակից և միաժամանակ նաև ավելի քիչ ծախսատար մոդիֆիկացիա է, քան Սու-35-ը։ Այո, այն գերազանցում է հին ՄիԳ-29-ին, լրջորեն է գերազանցում։

– Իսկ ի՞նչ գործոններով է այս որոշումը պայմանավորված։

– Պարզապես ավիապարկը թարմացվում է ավելի ժամանակակից ինքնաթիռներով։ ՄիԳ-29-երը հնացել են, դրանք աստիճանաբար դուրս են գրվում զինված ուժերից։ Իհարկե, կան ՄիԳ-երի որոշ մոդիֆիկացիաներ, որոնք դեռևս շահագործվում են, բայց ընդհանուր առմամբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այսօր վերազինվում են Սու-ների տարբեր տեսակներով, այդ թվում՝ Սու-30ՍՄ-ներով, որոնք ժամանակակից մոդիֆիկացիաների մեջ ամենախնայողական տարբերակն են։ Այնպես որ, այս գործընթացը ոչ միայն Հայաստանում է տեղի ունենում, այլև այլ վայրերում։ Շուտով Սու-30ՍՄ-ը լինելու է հիմնականը, իսկ Սու-35 մոդելի կործանիչներն ավելի քիչ քանակով են արտադրվում։ Ընդ որում՝ այն ավելի թանկ է։ Իսկ Սու-30ՍՄ-ը շատ հարմար, օպտիմալ տարբերակ է, այսպես ասած՝ «բանող եզ» է։ Իհարկե, կան նաև ավելի հին ինքնաթիռներ՝ տարբեր մոդիֆիկացիաների Սու-27-եր, տարբեր մոդիֆիկացիաների ՄիԳ-29-եր։ Բայց քանի որ Հայաստանում տեղակայված ռազմաբազան առաջին գծում է, անհրաժեշտ են ավելի հզոր կործանիչներ։ Իսկ Սու-30ՍՄ-ը լրջորեն կուժեղացնի ավիաբազան։

– Իսկ ի՞նչ առավելություն ունի Սու-35-ը Սու-30-ի նկատմամբ։

– Եթե ներքևից ուշադիր նայենք դրա պրոյեկցիային, կտեսնենք, որ Սու-35-ը առջևում ունի փոքրիկ թևիկներ։ Իսկ Սու-30-ը չունի նման բան։ Սու-35-ը սկզբնական Սու-27-ի ավելի ժամանակակից արդիականացումն է, իսկ Սու-30-ը ավելի էժան է։

– Կարո՞ղ ենք Սու-35-ը համեմատել, օրինակ, ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետ։ Ո՞րն է ավելի ուժեղ։

– Ամերիկյան ինքնաթիռների հետ ավելի լավ է՝ չհամեմատվել, որովհետև դրանք այլ սերնդի ինքնաթիռներ են, և դրանց հնարավորությունները սկզբունքորեն այլ են։ Ընդհանրապես, մի ինքնաթիռը մյուսի հետ համեմատելն անիմաստ է, քանի որ երբ իրար հետ կռվում են ժամանակակից ռազմաօդային ուժերը, ոչ թե ինքնաթիռը ինքնաթիռի դեմ է կռվում, այլ համակարգը՝ համակարգի։ Դրանք համալիր համակարգեր են։ Համենայն դեպս Արևմուտքում՝ լավագույն ռազմաօդային ուժերում, Իսրայելում դրանք համակարգի մաս են։ Այդ համակարգը կարող է նույն դասի կամ հզորության ինքնաթիռ լինել, բայց այն ավելի մեծ հնարավորություններ կունենա։ Այն կարող է գործել «ռադիոլռության» ռեժիմում, քանի որ ցանցային տեղեկություն կստանա՝ առանց ռադարը միացնելու։ Այնպես որ, նշված ինքնաթիռը վաղուց այլ համակարգի մաս է։ Անիմաստ է առանձին վերցրած ինքնաթիռներն իրար հետ համեմատելը, շատ հազվադեպ է լինում, երբ հակառակորդ ուժերի ինքնաթիռները դեմ-հանդիման են դուրս գալիս։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, չնայած պրոպագանդային և այն հանգամանքին, որ դրանց մարտական հնարավորությունները վերջին ժամանակներում աճել են, միևնույն է, բավական հետամնաց են։ Արևմուտքի լավագույն երկրները, Իսրայելը վաղուց գերազանցում են մեծ տարբերությամբ։ Բայց ավելի թույլ հակառակորդների դեմ օգտագործելու համար դրանք միանգամայն բավարար են։

– Թուրքիայի պաշտպանական քաղաքականությունն էլ այս համատեքստում շատ հետաքրքիր է։ Թուրքերը կանգնել են երկընտրանքի առաջ՝ ԱՄՆ-ից ձեռք բերել F-35 կործանիչնե՞ր, թե՞ Ռուսաստանից ձեռք բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ։

– Այո, Թուրքիան որոշեց գնել ռուսական Ս-400 զենիթային հրթիռներ, ինչի պատճառով ամերիկյան պատժամիջոցների կենթարկվի և, ըստ երևույթին, կմնա առանց F-35 Lightning II կործանիչների։ Սա լուրջ կորուստ է թուրքերի համար, քանի որ նրանք մասնակցել էին ծրագրին, մասամբ պատվերներ էին ստացել, և Թուրքիայի ռազմաօդային ուժերը պետք է դառնային ամենաուժեղը տարածաշրջանում, գուցե ավելի ուժեղ, քան Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Իսկ հիմա Իսրայելը շատ գոհ է իրադարձությունների նման զարգացումից, քանի որ առանց F-35-ի՝ թուրքական ռազմաօդային ուժերը զգալիորեն կզիջեն։ Կարծես թե, Էրդողանը հիմա փորձում է ինչ-որ փոխզիջում գտնել,- նա վերջերս հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ,- որպեսզի ստանա F-35 կործանիչներ։ Հավանաբար, թուրքերը չէին հավատում, որ ամերիկացիները իսկապես էմբարգո կսահմանեն Թուրքիայի նկատմամբ։ Բայց հիմա արդեն հավատացին։ ԱՄՆ Կոնգրեսում տրամադրված են F-35 չվաճառել թուրքերին։ Այս որոշումը էապես կթուլացնի Թուրքիային։ Թե ինչու Թուրքիան որոշեց այդ քայլին գնալ՝ չգիտեմ, որովհետև Թուրքիային ընդհանրապես պետք չեն Ս-400 զենիթահրթիռային համալիներ։ Իսկ ահա F-35 ինքնաթիռների կարիք կա։

– Հայկական բանակը ևս ուզում է ուժեղացնել իր ռազմաօդային ստորաբաժանումները…

– Այո, պայմանագիր է ստորագրվել 4 ինքնաթիռի մատակարարման մասին, բայց ուզում են ավելի շատ ձեռք բերել։ Կարծում եմ՝ Հայաստանը կունենա բավական ժամանակակից կործանիչների մեկ էսկադրիլիա։ Սրանք բավական հզոր ինքնաթիռներ են, և դա ընդհանուր առմամբ կուժեղացնի Հայաստանի պաշտպանությունը, Հայաստանը կունենա ռեալ ռազմաօդային ուժեր։ Դրանց թիվը, իհարկե, մեծ չէ, բայց ինչ-որ բան կարելի է անել։ Դա թույլ կտա որոշակի գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ, թեև չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն ունի զենիթային հրթիռներ, ուստի պետք է զգույշ գործել։ Իսկ Թուրքիայի համար մեծ տարբերություն չկա՝ Հայաստանը կունենա կործանիչներ թե ոչ։ Թուրքիան, միևնույն է, ավելի ուժեղ կլինի օդում՝ շնորհիվ ինքնաթիռների մեծ թվաքանակի։

– Կործանիչների մեկ էսկադրիլիան կազդի՞ Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հավասարակշռության վրա։

– Ինչ-որ առումով՝ այո։ Չէի ասի, թե դա կփոխի իրավիճակը, բայց, համենայն դեպս, Հայաստանը կունենա լուրջ ռազմաօդային ուժեր։ Չի կարելի ասել, թե դրանք կգերիշխեն Անդրկովկասում, բայց ինչ-որ առավելություն կտան։ Օրինակ՝ Վրաստանը չունի ռազմաօդային ուժեր։ Ադրբեջանն ինչ-որ բաներ ունի, և այս նոր կործանիչների ձեռքբերումով Հայաստանը, եթե չհավասարեցնի ուժերը, ապա գոնե կմոտենա Ադրբեջանին իր կարողությամբ։ Բայց կրկնում եմ՝ Ադրբեջանն ունի տարատեսակ զենիթային հրթիռներ, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար։ Վստահաբար ունեն ռուսական զենիթահրթիռային կայաններ և կարող են լինել նաև իսրայելական զենիթային հրթիռներ, ուստի պետք է զգույշ գործել, քանի որ Ադրբեջանը ՀՕՊ-ի բավական լուրջ համակարգ ունի։ Պետք է նկատի ունենալ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի փորձը, երբ ռուսական ռազմաօդային ուժերը բավական լուրջ կորուստներ ունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ պատերազմը տևեց ընդամենը մի քանի օր։ Վրաստանը գործի դրեց ռուսական-խորհրդային և իսրայելական արտադրության ՀՕՊ միջոցներ, որի պատճառով ռուսական օդուժը անսպասելիորեն լուրջ կորուստներ ունեցավ։ Հայաստանի Սու-30ՍՄ կործանիչները խոցելի են Ադրբեջանի զենիթահրթիռային համակարգերի համար։

– Այն, որ և՛ Հայաստանն է ուժեղացնում իր օդուժը, և՛ Ռուսաստանն է նոր ինքնաթիռներ բերում, համաձայնեցված քաղաքականությո՞ւն է, թե՞ ոչ։

– Դե, Ռուսաստանը մտադիր չէ կռվել Ադրբեջանի դեմ։ Ռուսական ինքնաթիռները Թուրքիային զսպելու համար են։

– Այսինքն՝ սրանք տարբեր քաղաքականություննե՞ր են։

– Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Ադրբեջանի դեմ, այսօր նման տարբերակ չի էլ դիտարկվում։

– Իսկ Թուրքիայի հետ, ի՞նչ է, պատրաստվում է պատերազմե՞լ։

– Խոսքը զսպման մասին է։ Ռուսաստանն այսօր լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, բայց Թուրքիան ամեն դեպքում ՆԱՏՕ-ի անդամ է, և այս իմաստով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան նախատեսված է ՆԱՏՕ-ին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ամրապնդման համար։

– Հայ վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ Հայաստան Սու-30 կործանիչներ բերելու Ռուսաստանի որոշումը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարության հետ, որ Վաշինգտոնը դիտարկում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունները։ Ի՞նչ եք կարծում՝ այս երկու հարցերը, մտադրությունները, գաղափարները կարո՞ղ են իրար հետ կապված լինել ռազմավարական իմաստով։
­- Ընդհանուր առմամբ՝ այո, այս երկու ուժերն էլ ուշադիր հետևում են իրար, թե ով ում ինչ է վաճառում, ով ում է օգնում։ Բայց ես չեմ կարծում, թե Ամերիկան զենք կվաճառի Հայաստանին։ Հայաստանը Ռուսաստանի և Իրանի դաշնակիցն է։ Սկզբունքորեն, Հայաստանը կարող է որոշ զինատեսակներ ձեռք բերել նաև Միացյալ Նահանգներից, բայց գործնականում դժվար թե ինչ-որ լուրջ գործարք կայանա։ Ադրբեջանին էլ նրանք առանձնապես շատ բան չեն վաճառում։

– Բայց մեր փորձագետները գրում են, որ ամերիկացիները իբր թե քաղաքացիական ինքնաթիռներ են մատակարարում Ադրբեջանին, բայց դրանք իրականում այնքան էլ քաղաքացիական չեն, այլ ռազմական են։

– Ամեն դեպքում Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, Բելառուսից և Իսրայելից։

– Նաև Թուրքիայից։

– Այո, իհարկե, Թուրքիայից։

– Այս կործանիչները, որոնք շուտով կլինեն Հայաստանում, ռազմական ինչպիսի՞ իրավիճակներում կարող են օգտագործվել, օգուտ տալ։

– Լեռնային Ղարաբաղում, անշուշտ, դրանք կարող են կիրառվել։ Բայց հարկավոր է դա շատ զգույշ անել, քանի որ Ադրբեջանն ունի զենիթահրթիռային համալիրներ, այդ թվում՝ մեծ և միջին հեռահարության հրթիռներ։ Բայց, մյուս կողմից, Հայաստանում ժամանակակից կործանիչների հայտնվելը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը ևս ցանկանա գնել ժամանակակից կործանիչներ։ Նա կարող է նման մեքենաներ գնել և՛ Ռուսաստանում, և՛ Թուրքիայում։

– Հետաքրքիր է այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարը նոր կործանիչների ձեռքբերման մասին խոսում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության փոփոխությունների և ավելի հարձակողական ռազմավարության անցնելու համատեքստում։

– Ինչ-որ առումով հենց այդպես է։ Սու-30ՍՄ կործանիչները մեծ հեռահարության ինքնաթիռներ են, դրանք նախատեսված են օդում գերիշխանություն նվաճելու համար։ Իհարկե, դրանց քանակը բավարար չէ [Թուրքիայի դեմ] հարձակողական ռազմական գործողություն իրականացնելու և Կարսն ու Էրզրումը ազատագրելու համար։ Իսկ Ադրբեջանի հետ լուրջ դիմակայության դեպքում՝ այո։ Թեև, ինչպես նշեցի, Ադրբեջանի երկնքում տիրապետության հասնելը ևս դժվար կլինի, քանի որ Ադրբեջանն ունի ՀՕՊ համակարգ, և հարձակման դեպքում կարող են ինքնաթիռների լուրջ կորուստներ լինել։

­- Դե, իհարկե, մինչև Կարսն ու Էրզրումը մենք նախ Ղարաբաղի ու Նախիջևանի հարցերը պիտի լուծենք։ Բայց հույս ունեմ, որ մի օր գործը դրան էլ կհասնի։

– Այո, այո։

– Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում