Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կողմնորոշված չեմ, Արցախում դեռ նոր ուժեր կմտնեն պայքարի մեջ. Արկադի Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

Պարոն Կարապետյան, Արցախում 2020 թվականին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, բայց քարոզարշավը, կարելի է ասել, այսօրվանից արդեն մեկնարկել է։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, այս շտապողականության պատճառը։

Անկեղծ ասած, իրադարձություններին մանրամասն չեմ հետևում, վատառողջ եմ, հետաքրքրվելու շատ մեծ ցանկություն էլ, ճիշտն ասած, չկա։ Երբեմն ժողովրդի հետ զրուցում եմ ու որոշակի պատկերացումներս դրանից եմ կազմում։ Իմ կարծիքով՝ այն, ինչ կատարվում է հիմա Արցախում, նորմալ է, որովհետև Հայաստանում տեղի ունեցածը չէր կարող իր արձագանքն ու ոգևորությունը չստանալ նաև Արցախում։ Գործընթացներն իսկապես արագացել են, այդ ամենն Արցախի քաղաքական դաշտի վրա չէր կարող արձագանք չունենալ։ Երևի թե մարդիկ շուտ են մտնում քաղաքական պայքարի մեջ, որ մեկնարկային պահը չկորցնեն, ամեն մեկը փորձում է իր նախաձեռնությունները ժողովրդին ցույց տալ։ Գիտեք, որ վերջին շրջանում շատ կուսակցություններ բացվեցին, թեման տաք են պահում, իրենց ճանաչել են տալիս։

Ֆավորիտները կարծես երեքն են՝ Արայիկ Հարությունյան, Վիտալի Բալասանյան և, եթե կարողանա մասնակցել, նաև Սամվել Բաբայան։ Ինչպիսի՞ պայքար է սպասվում։

Չեմ կարող ասել, որովհետև լավ չեմ պատկերացնում, թե ինչ քաղաքական իրավիճակ է հիմա։ Նրանց բոլորը ճանաչում են, գիտեն նրանց գործունեությունը, թե հիմա ինչ են պատրաստվում ներկայացնել ժողովրդին՝ ժամանակը ցույց կտա։ Ես այս պահին ուսումնասիրություն չունեմ, չգիտեմ՝ մեծ հաշվով, ինչ է կատարվում: Առաջիկայում կերևա, թե ով ինչ շանսեր ունի։

Իսկ դուք նախընտրած թեկնածու ունե՞ք։

Սխալ կլինի իմ կողմից նման բան ասելը, որևէ անուն հնչեցնելը, ես այս պահին զերծ կմնամ։ Իմ կարծիքով՝ դեռ շատ բան կփոխվի՝ տվյալ իրավիճակի վրա հիմնվել պետք չէ։ Նույնիսկ կարող է ժամանակի ընթացքում բոլորովին ուրիշ մարդիկ ի հայտ գան, փոփոխություններ լինեն։ Դեռ նոր ուժեր կմտնեն պայքարի մեջ, այս պահին որևէ անուն հնչեցնելուց զերծ կմնամ։ Կարող է մի նոր երիտասարդ գործիչ ի հայտ գա ու դառնա նախընտրած թեկնածու։ Դեռ կողմնորոշված չեմ։

Կա՞ Արցախում փոփոխությունների պահանջ, անհրաժեշտություն։

Ես ընդհանրապես կողմնակից եմ ու բազմիցս ասել եմ, որ մեր երկու պետություններում ազգային գաղափարախոսություն գոյություն չունի, կուզեի, որ այդ արժեքները դրվեին, կուզեի, որ ազգը հստակ իմանար դա։ Կան բաներ, որ պետք է փոփոխվեն, ուզում եմ դրական տեղաշարժ տեսնել։ Ես չգիտեմ՝ որ ուժն է ներկայացնելու իմ պատկերացրած առաջարկները, ես ունեմ իմ տեսլականները, բայց առայժմ չգիտեմ ով է այդ տեսլականներին մոտիկ։ Ես անձերի վրա չեմ հիմնի, կարևորը տեսլականն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում