Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Չի բացառվում՝ լինեն կուսակցություններ, որ աջակցեն մեզ. Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը:

– Պարոն Գուլյան, ՔՊ-ն առաջադրել է Ձեր թեկնածությունը, բայց գործող քաղաքապետը պարտվելու մտավախություն չունի։ Այս դեպքում ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու հավանականությունը։

– Դա կախված է աբովյանցիների վստահության քվեից։ Իսկ եթե գործող քաղաքապետը մտավախություն չունի, դա իր կարծիքն է։ Յուրաքանչյուր թեկնածու ունի իր կարծիքը։ Իմ թեկնածությունն առաջադրել է ՔՊ-ն։ Առաջիկա օրերին, երբ գրանցման ժամանակահատվածը սկսվի, թեկնածուները կառաջադրվեն, օրենքով սահմանված ժամկետում կսկսենք քարոզարշավը։ Աբովյանի քաղաքացին է գնահատում ընտրության հետ կապված արդյունքները։

– Գործող քաղաքապետը հայտարարում է, որ իրենք ընդհանրապես մտահոգվելու  առիթ չունեն, ունեն կայուն թիմ, համախոհներ։ Նա, ըստ էության, իր հաղթելու հավանականությունը շատ բարձր է գնահատում։ Մտավախություն կա՞, որ կարող է պարտվեք։

– Գնահատականը պետք է տա քաղաքացին։ Եվ այն, որ ինքն ասում է, թե ուժեղ է, ես չգիտեմ՝ ինչպես է գնահատականը տալիս ուժեղի և թույլի։ Քաղաքացին պետք է տեսնի՝ աշխատանքներն ինչպես են կատարվում։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ըստ իս՝ այն հնարավորությունները, որ ունի մեր քաղաքը՝ համայնքի բյուջեով կատարելու մեծածավալ աշխատանքներ, պետք չէր կուտակել 4 տարի, հետո որոշել կատարել այդ աշխատանքները, այսինքն՝ ընտրություններից առաջ մեծածավալ աշխատանքներ սկսել։ Եվ պետք է ոչ թե չորս տարի գումար կուտակել և հետո այդ կուտակված գումարներով ինչ-որ աշխատանքներ կատարել։ Ես չեմ ուզում  այլ որակում տալ գործող քաղաքապետի գործունեությանը, բայց իմ մասնագիտական հատկանիշներից ելնելով կարող եմ ասել, որ  ճիշտ չէ նման գործունեությունը։ Իսկ քաղաքացին իր քվեով պետք է արտահայտի, թե ինչ է արվել  չորս տարվա ընթացքում։

– Պարոն Գուլյան, տեսակետ կա, որ Աբովյանում դեռևս ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը շատ մեծ է։ Հնարավո՞ր է՝ նրանք աջակցեն գործող քաղաքապետին։

– Ես չեմ ուզում որակում տալ, թե ում ազդեցությունն է քաղաքում տիրում։ Քաղաքային իշխանությունն անկախ է և պետք է գործի անկախ։ Այսինքն՝ որևէ անձ չի կարող ազդեցություն ունենալ քաղաքային իշխանության վրա։ ՏԻՄ ընտրությունը կայանում է ժողովրդի քվեով, և քաղաքապետն է երաշխավորում քաղաքացու վստահության քվեն։

– Օրինակ՝ եթե ԲՀԿ-ի և Ծառուկյանի աջակցությունը ստանա գործող քաղաքապետը, մտահոգվելու առիթ կունենա՞ք։

– Չորս տարի առաջ աջակցություն նրանց կողմից եղել է, իհարկե, քաղաքապետն անկուսակցական է, բայց ունեցել է աջակցություն։ Հիմա այս փուլում ինչպես կիրականանա՝ ես չեմ կարող ասել։ Կարող եմ իմ մասով ասել, որ ես առաջադրվում եմ ՔՊ կուսակցության կողմից, կիսում եմ կուսակցության գաղափարները, կիսում եմ կուսակցության դավանած արժեքներն ու արժեհամակարգը։

– Մինչև հեղափոխությունը Աբովյանը,  ընդունված է ասել, կլանային քաղաք էր։ Ձերբազատվե՞լ եք այդ կլաններից։

– Ես չեմ ուզում որակավորում տալ, ասել, թե քաղաքում ինչ կլաններ են եղել։ Բոլորս էլ տեղյակ ենք, որ իշխող կուսակցությունը տարբեր ժամանակահատվածներում Աբովյանում միշտ եղել է ԲՀԿ-ն։

– Հնարավո՞ր է, որ հանդիպեք ԲՀԿ-ին, փորձեք նրանցից աջակցություն ստանալ։

– Ես  ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու եմ, ինչպե՞ս եք պատկերացնում մյուս կուսակցությունների կողմից աջակցություն ստանալը։

– Եթե նրանք որոշեն չառաջադրել թեկնածու և աջակցել Ձեզ։

– Ախր ես չեմ ուզում եթե-ներով խոսել։ Երբ գա նախընտրական շրջանը, այդ ժամանակ կտեսնենք, թե որ կուսակցություններն են առաջադրում։ Չի բացառվում՝ լինեն կուսակցություններ, որ աջակցեն մեզ։

– Ինչպե՞ս եք նախընտրական քարոզարշավին աբովյանցիների սիրտը գրավելու։

– Աբովյանում խնդիրները բազմաշերտ և բազմաթիվ են, և ինքս տիրապետում եմ ՏԻՄ մասին օրենքին, որտեղ հստակ սահմանված են  համայնքի ղեկավարի պարտադիր խնդիրները, որոնք պետք է լուծել։ Բայց կան նաև կամավոր խնդիրներ, որոնք ոչ պակաս կարևոր են համայնքի կայուն զարգացման համար։ Խնդիրները բազմաթիվ են՝ թե՛ մշակույթի, թե՛ արտադպրոցական, թե՛ նախակրթական, թե՛ բնակարանաշինության, թե՛ ենթակառուցվածքի, թե՛ կանաչապատման, բարեկարգման ոլորտներում։

Երբ լինի նախընտրական ծրագիրը, կնշվի, թե որոնք են մեր առաջիկա լուծելիք խնդիրները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում