Tuesday, 23 04 2024
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին
Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք. գծից այն կողմը մերը չի

Զեյնալյանը կրկնեց նախկին իշխանության պնդումները. բարձրաստիճան պաշտոնյաների գնումների ինֆորմացիան պետք է հասանելի լինի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն ու դրան կառավարության անդամների, մասնավորապես՝ վարչապետի արձագանքը իսկական «հակամարտության» առիթ է դարձել։ Երկու օր է՝ փոխադարձ մեղադրանքներ են հնչում միմյանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական և այդ անձանց անվտանգությանը: «Սա լեգիտիմ շահ է, և կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ասել էր արդարադատության նախարարը:

Նախագծին արձագանքած Նիկոլ Փաշինյանն էլ հեգնել էր. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»:

Վարչապետը նշել էր, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, այս ոլորտում թաքուն բան չեն անում և եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն: «Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավել բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության համար, դա բացվում է բոլոր՝ պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս»,- ասել էր վարչապետը։

Վարչապետի այս արձագանքին ի պատասխան՝ չէր ուշացել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի արձագանքը։ «Մեր մասին կեղծ լուրեր են տարածվում: Մենք ահաբեկչության հետ բնավ կապ չունենք»,- ասել էր Մարուքյանը՝ հիշեցնելով, որ նախագծով ԼՀԿ-ն առաջարկում էր հրապարակել երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ծախսերը, որ ժամանակին հրապարակվում էին, հետո՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, գաղտնի դարձավ, փոփոխել՝ հետ բերելով նախկին տեսքին, այսինքն՝ դրանք կրկին հրապարակային դարձնել:

https://gdb.rferl.org/4283FCD9-20FF-4E6D-8129-9D6BD7347AFB_cx0_cy1_cw80_w1023_r1_s.jpg

«Թրանսփարենսի ինթերնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խորապես զարմացած է նախագծի վերաբերյալ նոր իշխանությունների՝ վարչապետի, առավել ևս՝ արդարադատության նախարարի արձագանքից։ Նրա խոսքով՝ նախկինում, երբ այդ տեղեկությունները բաց էին, երբևէ որևէ խնդիր չի առաջացել, սակայն Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ ընդունվեց «Գնումների մասին նոր օրենքը, պաշտոնյաների մասին այդ տեղեկությունները դարձան գաղտնի։ Իսկ այնտեղ, որտեղ գաղտնի բան կա, կա նաև կոռուպցիա: «Պարոն Զեյնալյանի պնդումները լիովին կրկնում են այն հիմնավորումները, որոնք նախկին իշխանության ներկայացուցիչները բերեցին, և «Գնումների մասին» ներկա օրենքով դրանք դարձան գաղտնի։ Մեղմ ասած՝ զարմացած եմ, որ նույն պատկերը կրկնվում է նաև հիմա։ Կուզենայի նման բան չասվեր կառավարության նիստի ժամանակ, նման պնդումներ չարվեին»,- ասաց Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ այդ տեղեկությունները դարձան գաղտնի, քանի որ ավելի շատ ոչ թե անվտանգության խնդիր էր դրված, այլ որ՝ մեկ անձից գնում էր կատարվում։ «Այն, ինչ որ գաղտնի է լինում, մի քիչ փորփրելուց հետո պարզում ես, որ մեկ անձից գնում է կատարվել, ընդ որում՝ ուռճացված գներով։ Այն ժամանակ այն տեղեկությունների ծավալը, ինչ մեզ հաջողվում էր ձեռք բերել, դրա մասին էր խոսում»,- նկատեց Հոկտանյանը՝ ավելացնելով, որ այն ժամանակ բերվում էր փաստարկ, որ եթե պարզ լինի՝ ինչ ընկերություն է գնումը կատարել, ով է մատակարարը, ապա թշնամի պետությունը կարող է ինչ-որ գործարքի մեջ մտնել այդ ընկերության հետ և ինչ-որ վատ բան անել և այլն։ Բայց, Հոկտանյանի խոսքով, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ պնդումները այնքան էլ լուրջ և հիմնավոր չեն։ Ի վերջո, կարելի է գնում կատարած ընկերության և մատակարարի անունը գաղտնի պահել, չնշել, որպեսզի թշնամի պետությունը չիմանա դրա մասին, բայց այն, թե գնման ինչ գործընթաց է կատարվել, և ինչ գներ են առաջարկվել, պետք է հայտնի լինի, հրապարակային։

«Գնման սպեցիֆիկացիան՝ ապրանքների գները, քանակը և նման այլ տեղեկատվություն, պետք է հասանելի լինի։ Որևէ թշնամի պետություն չի կարող օգտվել նման տեղեկություններից։ Այդ ամենը բացելը որևէ խնդիր չի կարող առաջացնել։ Համենայն դեպք՝ մինչև 2017 թվականը խնդիր չի առաջացել։ Չգիտեմ, գուցե իրավիճակ է փոխվել, ու նախկինները ներկա իշխանություններին բացատրել են, որ իրավիճակ է փոխվել, և դրա համար այդ տեղեկությունները պետք է շարունակեն հույժ գաղտնի՞ մնալ, չգիտեմ։ Նախկինները ներկայումս էլ աշխատում են ֆինանսների նախարարությունում։ Գուցե նրա՞նք են խորհուրդ տվել գաղտնի պահել գնումների մասին տեղեկությունները։ Օրինակ՝ որ մեկ շիշ գինին գնվում է 40 հազար դրամով»,- ասաց Հոկտանյանը՝ կրկնելով, որ շարունակելով պաշտոնյաների մասին տեղեկությունները գաղտնի պահել՝ «մախինացիաների» խնդիր կարող է առաջանալ՝ մեկ անձից գնում, ուռճացված գներ…

Ինչ վերաբերում է ահաբեկչության մասին մեղադրանքներին, ապա Հոկտանյանը դրանք ծիծաղելի որակեց։

Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականին, երբ կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց այս օրենքում առաջարկվող փոփոխությունները, որի արդյունքում վերոհիշյալ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համարվեցին պետական գաղտնիք և հրապարակման ոչ ենթակա, ԱԺ բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև Հայ ազգային կոնգրեսը (որի կազմում էր նաև Նիկոլ Փաշինյանը), դեմ էին արտահայտվել այս նախագծին։

Այսօր արդեն ունենք տրամաբանորեն հակառակ պատկեր, երբ Նիկոլ Փաշինյանն է կողմ օրենքի այն կարգավորմանը, որին դեմ էր 5 տարի առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում