Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Հանդիպում՝ հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության 60 ընկերությունների հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինժեներական քաղաքում» մայիսի 3-ին հանդիպել են հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի:

Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը տեղի է ունենում «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, քանի որ այս տարի ամռանն այստեղ սկսվելու է «Ինժեներական քաղաք»-ի շինարարությունը, որը հնարավորություն կտա մեկտեղել տեխնոլոգիական ներուժը: Արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցելու, ինչպես նաև օգտագործելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության ընձեռած հնարավորությունները։

Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Առաջիկայում ստեղծվում է նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը պատասխանատվություն է ստանձնելու երեք ուղղությամբ։

Առաջինը ռազմարդյունաբերության զարգացումն է՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, արտաքին համագործակցություն։

Հաջորդը ինժեներական և ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։

Կարևոր ուղղություններից է նաև թվայնացումը, որի շնորհիվ մատուցվող ծառայություններն ավելի հասանելի կդառնան քաղաքացիների համար, տեխնոլոգիաներն էլ, որոնք արտադրվում են Հայաստանում, կօգտագործվեն կառավարության համար։

Խոսելով անցկացվող հանդիպման նպատակի մասին՝ նախարարը նշել է, որ պետք է հստակ ձևակերպվի տեխնոլոգիական համայնքի պահանջարկը՝ ի՞նչ գործիքակազմով է հնարավոր միջազգային համագործակցության հարթակներ դուրս գալ, հասկանալ՝ ո՞րն է արդյունավետ համագործակցությունը և առաջ գնալ։

Անդրադառնալով եղած հնարավորություններին և ներուժին՝ նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական աշխարհում այլևս սահմանները ջնջված են, և համագործակցության արդյունքում է, որ լայնամասշտաբ խնդիրներ են լուծվում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծել է, որ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի

զարգացման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։ Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա են բազմաթիվ հնարավորություններ ձևավորելու համապատասխան հարթակներ՝ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների կարողությունները մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու և համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու համար։

Զոհրաբ Մնացականյանը նաև շեշտել է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր հատվածը բավական կազմակերպված ու համախմբված է, կարող է հանդես գալ միասնական մոտեցումներով՝ հնարավորություն տալով հստակեցնելու մեր ընդհանուր նպատակները։

անդիպման ընթացքում ծավալված ակտիվ քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնց տրվել են պարզաբանումներ, մի շարք հարցերի շուրջ հստակեցվել են մոտեցումները, արդյունավետ գործունեության հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կունենան։

Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում