Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում մեկնարկել է համայն աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարը։ Համագումարում Ալիևը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանը զարգացման մեծ ուղի է անցել, ինչը «կապված է» Հեյդար Ալիևի անվան հետ.
Ադրբեջանը հաջողությամբ ու կտրուկ զարգացում է ապրում։ Երկիրը «ղեկավարվում» է ժողովրդավարական եղանակներով, քաղաքական համակարգը «կատարելագործվում է»։ Ադրբեջանում «առկա է» խոսքի ու մամուլի ազատություն։
Վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունն աճել է 3 անգամ, ՀՆԱ-ն աճել է 300 տոկոսով, աղքատության մակարդակը նվազել է 5 անգամ։ Նախորդ տարի երկրի տնտեսության մեջ ներդրվել է 16 միլիարդ դոլար։
Այսօր Ադրբեջանի տնտեսությունը կազմում է Հարավային Կովկասի տնտեսության 75 տոկոսը։ Այդ ամենի արդյունքում աճում է Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։ Աճել են նաև ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների քանակը և դիրքերը։ Եթե 5 տարի առաջ նրանց քանակը կազմում էր 336, ապա այս տարի հասել է 416-ի»։










































