Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Բաքուն աշխուժացել է. Երևանը պատրաստվում է ասիմետրիկ պատասխանի

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ ադրբեջանական կողմի դիպուկահարները կրակել են Ակնայի դիրքեր հաց տանող մեքենայի վրա: Արցախի պաշտպանական բանակն այդ կապակցությամբ տեղեկատվությանը զուգահեռ հայտնել է, որ վերջին օրերին նկատվում է ադրբեջանական կրակոցների աշխուժություն, ընդ որում՝ ոչ միայն դիրքերի վրա, այլ նաև թիկունքային ապահովման գործողություններ իրականացնողների: Արցախի պաշտպանական բանակը այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու կոչ է հղել Մինսկի խմբի համանախագահներին, նաև հայտարարել, որ իրադրությունն արհեստականորեն լարելու Ադրբեջանի փորձերն իզուր են:

Հատկանշական է, որ այսօր էլ Հայաստանի պաշտպանության նախարարն է ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն իրականացնում է սահմանային իրադրության մոնիտորինգ: Ապրիլի 29-ին և 30-ին էլ ադրբեջանական կողմը կրակել էր Բաղանիսով անցնող միջպետական ճանապարհի և դիրքերի ու արոտավայրերի ուղղությամբ, իսկ Բարեկամավանում վիրավորել էին հայաստանցի պայմանագրային զինծառայողի: Հատկանշական է, որ դա տեղի էր ունեցել Երևանում ԵՏՄ վարչապետների հավաքի ժամանակ, որի համար Երևան էր ժամանել նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևը:

Բաքվի այդօրինակ գործողությունները առերևույթ կարող են վկայել լկտիության մասին, մյուս կողմից, սակայն, հատկանշական է, որ դրանք հաջորդում են Մոսկվայում արտգործնախարարների հանդիպմանը, որից հետո տարածվել էր հայտարարություն այն մասին, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել մարդասիրական քայլեր: Իհարկե, անմիջապես եղան կասկածներ Հայաստանում և Արցախում, որ Բաքուն ու մարդասիրությունը թերևս անհամատեղելի են՝ համենայնդեպս, դատելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տարիների քաղաքականությունից:

Ակնառու է, որ Ադրբեջանը մի կերպ է փորձում մնալ խաղաղության և մարդասիրության «դիսկուրսի» շրջանակում, սակայն դա ամենայն հավանականությամբ ստացվում է շատ դժվար: Միաժամանակ, ակնառու է, որ Բաքվի համար բավական դժվար է նաև դուրս գալ դրանից և անցնել ավանդական ռազմական շանտաժի դիվանագիտությանը: Սակայն այս «երկվությունը» նաև հուշում է, որ «խաղաղության դիսկուրսում» Բաքուն չի ստանում անհրաժեշտը, այլապես դրա շրջանակում մնալը չէր լինի դժվարություն: Եթե այդ գործընթացը շարժվեր Բաքվի օրակարգին համահունչ, ապա Ադրբեջանը հազիվ թե ունենար ավելորդ դիրքային աշխուժությամբ իր վրա ուշադրություն բևեռելու կարիք կամ փորձեր դրանով ինչ-որ հարց լուծել:

Մյուս կողմից, սակայն, այստեղ շատ կարևոր է, որ պաշտոնական Երևանը Բաքվի գործողություններին համարժեք քաղաքականության պատրաստ լինելուց բացի, ունենա նաև «անհամարժեք» կամ ավելի շուտ՝ ասիմետրիկ պատասխանի սցենարներ և տարբերակներ: Խոսքը միայն ռազմատեխնիկական կարողության մասին չէ, այլև քաղաքական ուղեկցության և սպասարկման, երբ Բաքվի ռազմական որևէ սադրանք կստանա ասիմետրիկ պատասխան ռազմաքաղաքական փաթեթով և ոչ միայն ռազմատեխնիկական հարվածով:

Բաքուն, դժգոհ լինելով ներկայիս «բանակցային» ճանապարհից և չստանալով աջակցության անհրաժեշտ ծավալ ու բովանդակություն անգամ ավանդական գործընկեր համանախագահ Ռուսաստանից՝ մի շարք պատճառներով, փորձում է, այսպես ասած, զուգահեռ «անցք» փորել ներկայիս հունից դուրս գալու, շեղվելու համար: Հաշվարկը թերևս այն է, որ կամաց-կամաց մեծացնելով անցքը՝ հնարավոր կլինի թե՛ հայկական կողմին, թե՛ համանախագահներին կանգնեցնել ռազմական այդ նոր անցքի փաստի առաջ: Մոտավորապես այն, ինչ Ադրբեջանն անում էր նախկինում՝ ապրիլյան պատերազմին նախորդած տարիների ընթացքում: Այդ ժամանակ Բաքվի համար քաղաքական միջավայրը բարենպաստ էր և «փորում» էր անցքը չափազանց մեծ արագությամբ: Ներկայումս դինամիկան էապես պակաս կլինի, սակայն խնդիրը տրամաբանությունն է, որով փորձում է գործել Ադրբեջանը:

Եվ ունենալով նախորդ փորձը՝ Երևանը պետք է պատրաստ լինի նոր իրավիճակում Բաքվի քաղաքականության, այսպես ասած, մեթոդական շարունակության նկատելիության դեպքում սկզբնական այս փուլի որևէ հատվածում հասցնել ասիմետրիկ հարված՝ հետագա ծավալումը կանխելու նպատակով: Առավել ևս, որ Երևանի ներկայիս ներքին լեգիտիմությունը տալիս է դրա բավականին լայն հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում այդ քայլին դիմելու համար:

Ընդ որում, այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանի նոր իշխանությունը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շուրթերով գործնականում ազդարարել է, որ Երևանը պատրաստ է այդօրինակ ասիմետրիկ պատասխանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում