Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փրկել է մի քաղաքացու, որը փորձել է ցած նետվել Ստամբուլի կամուրջներից մեկից: Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել աշխատանք չունենալու պատճառով, հայտնում է Ermenihaber-ը։
Ուշագրավ է, որ տղամարդը կրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» տարբերանշանով շապիկ, իսկ ուսերին եղել է Թուրքիայի պետական դրոշը։
Ոստիկանների դեպքի վայր ժամանելուց հետո, մոտակայքում պատահաբար հայտնված նախկին վարչապետը տղամարդուն համոզել է չնետվել կամրջից։