Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Էմերիի խաղադրույքը կրկին աշխատեց. Մխիթարյանի ամենացածր գնահատականը

Լոնդոնի «Արսենալը» կարևոր քայլ կատարեց դեպի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ: Կիսաեզրափակչի առաջին խաղում Ունայ Էմերիի ֆուտբոլիստներն «Էմիրեյթս» մարզադաշտում 3:1 հաշվով առավելության հասան իսպանական «Վալենսիայի» նկատմամբ: Երեք անընդմեջ պարտությունից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները ցուցադրեցին համեմատաբար ավելի լավ ֆուտբոլ:

Ասել, որ «Արսենալը» «Վալենսիայից» շատ ավելի լավ տեսք ուներ, կարծում ենք, ճիշտ չի լինի: Այս անգամ ևս Էմերին մեկնարկային կազմում ընդգրկել էր երկու նոմինալ հարձակվողների՝ Օբամեյանգին և Լակազետին: Սա էլ, կարծում ենք, դարձավ լոնդոնյան թիմի հաղթաթուղթը: Հարձակման այս զույգը ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ խփել է 42 գնդակ և կատարել 20 գոլային փոխանցում: Մրցաշրջանի սկզբում Օբամեյանգ-Լակազետ դուետը շատ ավելի արդյունավետ էր գործում, և Էմերին շարունակ նրանց ընդգրկում էր մեկնարկային կազմում: Վերջին շրջանում, սակայն, Անգլիայի Պրեմիեր լիգայում Էմերիի Լակազետ-Օբամեյանգ «զենքը» այլևս չունի նախկին էֆեկտիվությունը: Ավելի ստույգ՝ անգլիական ակումբները արդեն իսկ գտել էին հարձակման այս զույգի դեմ հակախաղը:

Եվրոպա լիգայում իրավիճակն այլ է, և անգլիական թիմի հարձակման գիծը լուրջ խնդիր է մրցակիցների համար: Եվրոպա լիգայի վերջին չորս հանդիպումներում Էմերին Լակազետին և Օբամեյանգին ընդգրկել էր մեկնարկային կազմում: Լակազետը որակազրկման պատճառով բաց էր թողել երկու հանդիպում, ինչի հետևանքով «Արսենալի» մոտ խնդիրներ էին ծագել: Մասնավորապես, 1/16-րդ եզրափակչում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ առաջին մրցավեճում Լակազետը մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել 3 խաղով: Ֆրանսիացի հարձակվողը բաց էր թողել ԲԱՏԷ-ի հետ պատասխան և 1/8-րդ եզրափակչի «Ռենի» հետ առաջին հանդիպումը: Այն ավարտվել էր ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Պատասխան խաղից առաջ ՈՒԵՖԱ-ն վերանայել էր որոշումը և Լակազետին թույլատրել էր մասնակցել «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած պատասխան խաղին:

Էմերին գիտակցում է, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում Օբամեյանգ-Լակազետ տանդեմը դեռևս անկասելի է և շարունակում է խաղադրույք անել այս զույգի վրա: «Արսենալի» եզրափակիչ դուրս գալու դեպքում, սակայն, շատ հնարավոր է, որ Էմերիի գլխավոր զենքը կորցնի արդյունավետությունը: Մեծ է հավանականությունը, որ եզրափակչում կհայտնվի լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», որը կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Եվ ահա Եվրոպա լիգայի եզրափակչում լոնդոնյան դերբիի կայացման դեպքում Էմերին ստիպված է լինելու տակտիկական նոր մեխանիզմ մշակել, քանզի «Չելսին» վաղուց արդեն ծանոթ է «Արսենալի» ուժեղ և թույլ կողմերին:

Ինչևէ, «Վալենսիայի» դեմ խաղում «Արսենալի» հաղթանակի գլխավոր գործոններից էր նաև ուժեղ պրեսինգը, որը դաշտի տերերը կիրառում էին հենց մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում: Այն ստիպում էր «Վալենսիայի» ֆուտբոլիստներին սխալներ թույլ տալ: «Արսենալի» դիրքային գրոհները, մեղմ ասած, չէին տպավորում և սրություն չէին պարունակում: Չէր ստացվում հենակետային կիսապաշտան Գենդուզիի խաղը: Այս ֆուտբոլիստը երիտասարդ է, և նման խաղերում փորձի պակասը զգացնել է տալիս: Կրկին չտպավորեց ենթահարձակվող Մեսութ Օզիլի խաղը: Նա կարծես կտրված լիներ խաղից և, ստանալով գնդակը, կարծես արգելակում էր «Արսենալի» գրոհները: Հաշվի առնելով, որ «Արսենալը» խաղալու է սեփական հարկի տակ, առաջին համարով Էմերին նախապատվությունը տվել էր հենց այս ֆուտբոլիստին:

Հանդիպման 75-րդ րոպեին Էմերին Օզիլի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս փորձում էր սրություն հաղորդել խաղին, և դա նրան որոշ չափով հաջողվեց: Մխիթարյանը մասնակցեց երրորդ գոլի կայացմանը, բայց խոստովանենք, որ մեր ֆուտբոլիստի խաղը կրկին այն չէր: Հեղինակավոր Whoscored պարբերականի վարկածով՝ Մխիթարյանը արժանացել է ամենացածր՝ 6 գնահատականի: Ի դեպ, նման ցածր բալ չի ստացել նաև «Վալենսիայի» ֆուտբոլիստներից և ոչ մեկը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լակազետը, որը ստացել է 9.3 գնահատական:

Ինչևէ, Էմերին այն կարծիքին է, որ բարդ է լավ արդյունքի հասնել կիսաեզրափակչի առաջին խաղում, և թիմին հաջողվել է լավ արձագանքել առաջինը բաց թողած գնդակին: ««Վալենսիայի» հետ դիմակայությունը դեռևս 50/50 է: Իսպանական թիմը ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ ունի: Հիմա պետք է նախապատրաստվենք երկրորդ խաղին, որը ևս կարևոր է»,- ասել է Էմերին:

Այս թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է մայիսի 9-ին, Վալենսիայում: Մինչ այդ՝ մայիսի 5-ին, «Արսենալը» Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում հյուրընկալվելու է «Բրայթոնին»: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում