Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ էմերին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը ևս կարևոր է համարում:
Էմերին այն կարծիքին էր, որ բարդ է լավ արդյունքի հասնել կիսաեզրափակիչի առաջին խաղում և թիմին հաջողվել է լավ արձագանքել առաջինը բաց թողած գնդակին:
««Վալենսիա»-ի հետ դիմակայությունը դեռևս 50/50 է: Իսպանական թիմը ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ ունի: Հիմա պետք է նախապատրաստվենք երկրորդ խաղին, որը ևս կարևոր է»,-ասել է Էմերին: