«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը իրականացրել է հերթական հետազոտությունը, այս անգամ՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում:
Ընկերությունն արդեն բազմաթիվ նման հետազոտություններ է իրականացրել սեփական նախաձեռնությամբ՝ ՓՄՁ ոլորտում, արդյունաբերական գյուղատնտեսությունում, սննդի արդյունաբերությունում և այլն: Այդ հետազոտությունները շուկայականից էականորեն ցածր գներով ընկերությունը հետագայում վաճառում է:
Վերջին հետազոտության շրջանակն ընդգրկում է բջջային հեռախոսակապի շուկան, ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան, լարային հեռախոսակապի շուկան, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ծառայությունների շուկան և ոլորտի ծառայություններին փոխլրացնող ապրանքների (բջջային հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ, wi-fi ցրիչներ և այլն) շուկան:
Հետազոտության արժեքը 1.2 մլն դրամ է (ներառյալ հարկերը):











































